ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում հայտնել է, որ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ:
Բնակիչը պատմում է, որ 2007 թվականին ստիպված է եղել նախնական պայմանագիր կնքել «Գլենդել Հիլզ» ընկերության հետ, սակայն պայմանագրով նախատեսված փոխհատուցումը, իր խոսքով, չի ստացել։
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան մեղադրվում է ԱԺ ընտրություններին ընդառաջ ՔՊ-ի օգտին քվեարկելու պայմանով 3 անձի առավելություն տրամադրելու մեջ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախագծի ընթացքի հետ կապված հարցեր է քննարկել բանկի ներկայացուցիչներ Արման Վաթյանի և Խուրամ Ֆարուքի հետ հանդիպման ժամանակ։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:
Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել։