Ներքին 1 տարի առաջ - 14:48 04-01-2025

Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է․ ABC media

Այսօր առավոտյան ձերբակալել են ազգային հերոս, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին։

ABC media-ն զրուցել է գեներալի տիկնոջ՝ Համեստ Երիցյանի հետ։ Ըստ նրա, քննչական կոմիտեից, առավոտյան 9.30-ի սահմաններում այցելել են նրանց տուն ու ասել, որ ձերբակալելու հրաման ունեն։

Տիրան Խաչատրյանը տեղում ծանոթացել է մեղադրանքին ու կնոջն ասել, որ խոսքը 44-օրյա պատերազմին է վերաբերում.

«Ես չեմ հասկանում, ինչ մեղադրանքի մասին է խոսքը։ Միգուցե, որ չի զոհվել, դրա համար են մեղադրում»։

Իսկ Տիրան Խաչատրյանի փաստաբանի խոսքով, ամեն ինչ տանում են դեպի կալանքի ու ամենայն հավանականությամբ օրվա վերջում գեներալին կկալանավորեն։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի