Ներքին 1 տարի առաջ - 20:27 03-01-2025

Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզում․ հիվանդանոց տեղափոխված մայրը իր նորածին աղջկան նետել է արտաքնոցը․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 3-ին, առեղծվածային ու դաժան դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը իր նորածին երեխային նետել է արտաքնոցը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները, որպեսզի նորածնի մարմինը տան ներսում գտնվող արտաքնոցից դուրս բերեն։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նորածնի մայրը դեկտեմբերի 30-ին «թունավորում» ախտանիշներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը, իսկ արդեն մի քանի օր հսկայածավալ աշխատանքների արդյունքում Արմավիրի մարզ քրեական և համայնքային ոստիկաններին հաջողվել է պարզել իրականությունը և բացատրական աշխատանքների արդյուքնում մայրն այսօր հայտնել է, որ նա նորածնին լույս աշխարհ է բերել, ապա նետել իրենց տան արտաքնոցը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նորածինն աղջիկ է եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»