Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:40 05-12-2022

«Հրազդան» ԲԿ ծննդատանը նորածին երեխայի կյանքը փրկել չի հաջողվել, մայրը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացին, ով վարձակալական հիմունքներով իր կնոջ ու երեխաների հետ բնակվում էր Հրազդան քաղաքում, իր կնոջ հետ այցելել է «Հրազդան» ԲԿ, հայտնում է shamshyan.com-ը:

31-ամյա Նորիկ Հայրապետյանի կինը՝ 26-ամյա Էլլադա Հայրապետյանը, այսօր պետք է, ըստ նշված բժշկական կենտրոնի բժիշկների, լույս աշխարհ բերեր իր հերթական բալիկին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսինն ասում էր.

«Ժամը մեկին լավ տրամադրությամբ կնոջս բերեցի Հրազդանի հիվանդանոցի ծննդատուն։ Սպասում էինք լավ խաբարի, բայց 1 ժամ հետո բժիշկը մոտեցավ մեզ ու ասաց, որ երեխան մահացել է, քանի որ սրտի կանգ է եղել։ Ճիշտն ասած՝ շոկի մեջ ընկա, այն դեպքում, երբ երբևիցե ոչ մի խնդիր թե՛ կինս, թե՛ պտուղը չէին ունեցել։ Անգամ Երևանում են հետազոտել կնոջս, ու այնտեղի բժիշկներն ասել էին, որ նա կարող է հանգիստ ծննդաբերել, երեխայի քաշն է մի փոքր պակաս։ Այս պահին կնոջս տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Մենք երեխայի մահվան մեջ կարծում ենք, որ մեղավոր է բժիշկը, ում անփույթ աշխատանքի արդյունքում է արձանագրվել երեխայի մահը։ Զարմանում եմ նաև, որ մահվան դեպք է արձանագրվել ծննդատանը, բայց նրանք 6 ժամից ավելի է, դեպքի մասին ոստիկանությանը չեն տեղեկացրել»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան