Բժիշկներին հաջողվել է փրկել 5-րդ հարկից ընկած երեխայի կյանքը

Ներքին 1 տարի առաջ - 22:16 21-08-2023
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել 5-րդ հարկից ընկած երեխայի կյանքը: Այս մասին հայտնել է կենտրոնը՝ ֆեյսբուքյան գրառմանը կից տեսանյութ հրապարակելով։

«Պրոֆեսիոնալ բժշկական թիմի շնորհիվ՝ ծայրահեղ ծանր վիճակով բուժկենտրոն տեղափոխված ու կյանքի համար կռիվ տվող փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում»,- հայտնել է ԲԿ-ն: