Ներքին 1 տարի առաջ - 21:46 02-01-2025

Մազութի լցանավերի արտահոսքից հետո Սև ծով է լցվել մոտ 2,4 տոննա նավթամթերք

Մազութով լցանավերի վթարից հետո մոտ 2,4 հազար տոննա նավթամթերք է հայտնվել Սև ծովում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությանը։ Փոխանցում է Tert.am-ը։

«Մասնագետները պարզել են ծովում հայտնված նավթամթերքի ծավալը. մոտ 2,4 հազար տոննա։ Սա զգալիորեն պակաս է լցանավերի նավապետների տված նախնական գնահատականից»,- ասված է հրապարակման մեջ։

Նախարարությունը հայտնել է նաև, որ Կերչի նեղուցի ջրերում տեղի ունեցած վթարը M100 կարգի ծանր մազութի հետ կապված առաջին վթարն է աշխարհում։ Այս առումով նավթի վերացման հիմնական մեթոդը ափամերձ գոտուց այն հավաքելն է, երբ մազութն արտանետվում է ափամերձ գոտի:

Հիշեցնենք, որ Volgoneft-212 և Volgoneft-239 լցանավերը վթարի են ենթարկվել դեկտեմբերի 15-ին։ Նավաստիներից մեկը մահացել է, մյուսները տարհանվել են։ Լցանավերը մոտ 9,2 հազար տոննա մազութ էին տեղափոխում:

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
14:57 Սիլվա Հակոբյանը ցավալի կորստի մասին է հայտնել
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
21:22 Ալեքսանդր Բաբասյանն ու կինը՝ Շողերը, հանգստից նոր լուսանկարներ են հրապարակել
20:07 Կառավարությունն իրականացրել է վիճելի գնում՝ միջազգային աճուրդից ձեռք բերված իրը ներկայացնելով որպես հայկական մշակութային ժառանգության նմուշ
20:13 Դատարանը վերացրել է Կամո Արեյանի խափանման միջոցը
23:32 Ուկրաինան կիրառել է «կենգուրու-անօդաչու թռչող սարքեր» Ռուսաստանի դեմ. Forbes