Օրակարգ. Եթե Արցախը հանձնելու կոնսենսուս լիներ, այն 1994-ին կհանձնվեր. Գրիգոր Բալասանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Գրիգոր Բալասանյանի հետ զրուցել ենք Արցախի հարցով բանակցային գործընթացի ու այդ կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ու այն լուծարելու գործընթացի, դրանում առկա ռիսկերի, Ադրբեջանի հետ ընթացող բանակցությունների ու այդ երկրի կողմից ներկայացվող նորանոր պահանջների, կառավարության ղեկավարի կողմից ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի աշխատանքները բոյկոտելու քաղաքականության վերաբերյալ։ Անդրադարձել ենք նաև Հայաստանի կողմից Կոսովոյի քաղաքացիների անձնագրերը ճանաչելու որոշմանը, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի։

Գրիգոր Բալասանյանը համոզմունք հայտնեց՝ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում Արցախը հանձնելու կոնսենսուս լիներ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է պնդում, ապա դա տեղի կունենար 1994 թվականին, ու դրանով հարցը կլուծվեր։

«Եթե համանախագահների մոտ կար կոնսենսուս, որ Արցախը պետք է ամեն դեպքում հանձնվի, ես ձեզ վստահեցնում եմ՝ 1994 թվականին Արցախը կհանձնվեր, և կավարտվեր այս ամեն ինչը։ Բայց եթե չի հանձնվել, նշանակում է՝ այնտեղ կային խնդիրներ, որոնց նկատմամբ Ալիևը չէր կարող ազդեցություն ունենալ և հասանելություն ունենալ այդ խնդիրների կարգավորմանը, իսկ բանակցային գործընթացը դրա մասին չի եղել։ Բանակցային գործընթացը ամբողջությամբ այլ ձևակերպում է ունեցել և բանակցային գործընթացը որոշակի էվոլյուցիա է ապրել՝ ընդհուպ մինչև 2018 թվականը»,- նկատեց նա։

Մեր զրուցակիցը ընդգծեց, որ Ադրբեջանում սարսափում են հայկական ռևանշից, ուստի ամեն կերպ փորձում են կանխել դա։

Առավել մանրամասն՝ դիտեք հարցազրույցում․

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
22:40 Մեր գյուղում ամենաշատը դաշտերին է վնասը եղել, կոմբայնը չի կարողանա դաշտ մտնել. Վահան Թումասյան
21:43 Երեկվա կարկուտից հետո Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի գյուղեր դեռևս հոսանքազրկված են մնում