Ներքին 1 տարի առաջ - 14:20 27-12-2024

Փաշինյանը տանից դուրս է եկել, բայց հայտնի չէ՞, թե ուր է գնացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է տնից դուրս գալիս, դնում դիմակը և շարժվում դեպի ավտոմեքենան, որին կից գրել է․ «Գնացինք աշխատանքի»։

Չնայած Նիկոլ Փաշինյանի այս գրառմանը, Կառավարության այսօրվա նիստը վարում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նշենք, որ նիստի մեկնարկին Փաշինյանի բացակայության վերաբերյալ Մհեր Գրիգորյանը ոչ մի մեկնաբանություն չի տվել։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ, պարզելու, թե Փաշինյանը ինչու՞ չի վարում կառավարության նիստը և որտե՞ղ է աշխատում այսօր։ Վերջինս Oragir.News-ի հեռախոսահամարներից 2-ը սև ցուցակ էր գցել, իսկ 3-րդին չարձագանքեց, չնայած նրա գործառույթն է լրագրողների հարցերին պատասխանելը։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև վարչապետի Տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետի՝ Արմեն Խաչատրյանի հետ։ Վերջինս չմեկնաբանեց, թե Փաշինյանը ուր է գնացել աշխատանքի, ասելով, որ դիմենք վարչապետի մամուլի քարտուղարին։

Ստացվում է՝ վարչապետի գտնվելու վայրի մասին Տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետը չգիտի, իսկ վարչապետի մամուլի քարտուղարն էլ տեղում չէ, իր գործառույթները իրականացնելու համար։ Եվ հնարավոր չեղավ պարզել, թե ո՞ւր է գնացել Փաշինյանը ու որտե՞ղ է աշխատում։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կրկին քովիդ է հաստատվել։ Այդ մասին Փաշինյանը հայտնել էր սոցցանցերում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով