Այս ճղճիմ գեղցիները կուշտ փորով հաց ուտելու համար այրում են մի ողջ պետություն․ Վահե Բալբաբյան
copy image url

Այս ճղճիմ գեղցիները կուշտ փորով հաց ուտելու համար այրում են մի ողջ պետություն․ Վահե Բալբաբյան

Միտք Ներքին 3 ամիս առաջ - 18:02 24-12-2024
Գործարար Վահե Բալբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ այսօր ամբողջ հասարակությունով քննարկում ենք ավիրյանի 20000-ոց տոմսը կամ ոչ բարով տիկնոջ կամ նրա ամուսնու կողմից օրական ձեր աչքը մտցվող ցոփ ու շվայտ կյանքի ռիլերը, ինչն իրականում մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ են, որոնցով հատուկ կերակրում են ձեզ՝ իրական լրջագույն խնդիրների և գալիք արհավիրքի համար ծխածածկույթ ապահովելու համար, ակամայից մի ընկերոջ պատմած իրական դեպք եմ հիշում։

Մի ոչ հայ ընկեր ունեմ, ով ժամանակին մի իրական դեպք պատմեց իր ծննդավայր միջինարևելյան մի քաղաքի մասին, որը տեղի է ունեցել դեռ տասնյակ տարիներ առաջ, երբ ինքը դեռ ծնված չէր։ Ընկերոջ անունն ու քաղաքը հատուկ չեմ նշում, քանի որ տոտալիտար երկրի քաղաքացի է ու չեմ ցանանկանա, որ ինչ-որ խնդիր ունենա հետագայում, թեկուզ քիչ հավանական է։

Սրանք քաղաքում մի մեծ բազար են ունենում, որտեղ հազարավոր կրպակներից մեկը հիջաբներ է վաճառում (հիջաբ՝ իսլամական թաշկինակ կանանց գլուխը ծածկելու համար):

Այս կրպակի տերը մի խեղճ գեղցի նոր աշխատող է ընդունում աշխատանքի, մեր էս Գիքորի նման։ Օրերից մի օր էս տգետ գեղցին սիրահարվում է ու որոշում է իր սիրելի աղջկան հիջաբ նվիրել։ Դե քանի որ սա հիջաբի կրպակի վաճառող է, մտածում է, որ հարյուրավոր հիջաբների մեջ տերը չի նկատի մեկ հիջաբի պակասնորդը ու մինչև հաջորդ ստուգումը նա մի բան կմոգոնի, գողանում է հիջաբը ու նվիրում իր սիրելիին։

Ու ոնց որ թարսի նման կրպակի տերը հենց նույն օրն անսպասելի սրան ասում է, որ պատրաստի դաֆթարը, որ երեկոյան գա ու ստուգի կրպակը։ Երևի ինչ-որ մի բան կասկածում է, չգիտենք։

Այս տխմարը վախից, որ կբռնվի, որոշում է այրել կրպակը։ Սա այրում է կրպակը, կրակն ընկնում է հարևան կրպակներին, այրվում է ողջ բազարը։ Բազարից կրակն ընկնում է քաղաքի վրա ու այրում ամբողջ քաղաքը։
Հիմա այս խոզ խանձող, լոբի մաքրողների իրենք իրենց վրա հիացած ու զարմացած ռիլերը երբ տեսնում եմ, կամ էս արտահոսքերը կապված 20000-ոց տոմսի կամ այլ ցոփ ու շվայտ ծախսերի հետ, ակամայից այս պատմությունն եմ հիշում։ Այս ճղճիմ գեղցիները կուշտ փորով հաց ուտելու, տաք հագնվելու, լավ մեքենաներ ու տներ ունենալու, իրենց լյուքս վոյաժների, տարատեսակ բազմահազարանոց զարդ ու զիբիլ ունենալու համար այրում են մի ողջ պետություն, մի ողջ էթնոս։

Իսկ մեր հասարակությունն անհանգիստ է էդ «մեկ հիջաբի» համար…»։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ