Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:17 03-07-2024

Նկարելը ինձ համար հաց ուտելու նման մի բան է. ինքնուս նկարչի պատմությունը

Գյումրեցի Վաչագան Պողոսյանը ինքնուս նկարիչ է, մասնագիտությամբ ֆիզկուլտուրայի ուսուցիչն ասում է՝ նկարելու համար ակադեմիական կրթությունը քիչ է, դու ներսից էլ պիտի նկարելու ձիրք ունենաս։ Վաչագան Պողոսյանը, չնայած իր նկարելու շնորհին, գնաց մանկավարժության ուղղությամբ, կրթելը ևս գյումրեցի նկարիչը կարևոր է համարում։

Oragir.News-ի հետ զրույցում ինքնուս նկարիչն ասում է` նկարելը իր համար կենսական պահանջ է, ինչպես օրինակ հաց ուտելը։

Վաչագան Պողոսյանը, չնայած ինքնուս նկարիչ է, բայց իր նկարների հիմնական առանցքում փորձում է դիտողին տեղ հասցնել իր ապրումներն ու հույզերը։ Ասում է՝ ամեն կտավ արարում է, ամեն կտավի հետ ապրում ես, հուզվում, կյանք ու շնչառություն տալիս։
Նկարչի նկարները անցյալի, ներկայի և ապագայի մասին են։

Նշենք, որ Վաչագան Պողոսյանը 40 անհատական ցուցահանդես է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ Մոսկվայում։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին