Մշակույթ Արդի Տեսանյութ 1 տարի առաջ - 21:00 22-12-2024

Արդի․ Ռոբերտ Քոչարյանի նվիրած բնակարանը ինձ բոլորովին չի կաշկանդում․ Տիգրան Հեքեքյան

Oragir.News-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք հայ խմբավար, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախկին տնօրեն Տիգրան Հեքեքյանին։

«Արդի» հաղորդաշարի շրջանակներում Հեքեքյանի հետ զրուցել ենք գործող իշխանությունների կողմից իրեն ուղղված ճնշումների, պաշտոնից ազատման, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի, Հայաստանում մանկավարժի աշխատավարձի, Կոնսերվատորիայի և 2001 թվականին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից նվեր ստացած բնակարանի մասին։

Հեքեքյանը պատմում է, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը արդեն 5 ամիս փորձեր չի անում, քանի որ աշխատատեղ չունեն։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի նվիրած բնակարանին՝ Հեքեքյանը նշեց, որ հենց այդ բնակարանի շնորհիվ է, որ նա ընտանիք է կազմել։

«Մինչև կյանքիս վերջ շնորհակալ եմ լինելու։ Դա բոլորովին ինձ չի կաշկանդում, ես երբեք չեմ եղել քաղաքական գործիչների կողակիցը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում