Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:00 19-12-2024

Ձախողված բռնապետի սինդրոմը․ ինչու է Փաշինյանը հորդորում ջուր խնայել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հաճախ է սոցիալական ցանցերում տարբեր խնդիրների անդրադառնում՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները պայմանավորված են նաև այն իրողությամբ, որ ժամանակին այս խնդիրներին բավարար ուշադրություն չի դարձվել ու դրանք չեն լուծվել։ Կառավարության ղեկավարի նմանաբովանդակ գրառումները դառնում են քննարկման առարկա, ինչի արդյունքում էլ, քաղաքական և փորձագիտական շրջանակների պնդմամբ, վերջինիս հաջողվում է օրակարգ գեներացնել և հանրության ուշադրությունը շեղել առավել կարևոր խնդիրներից։

Երեկ օրինակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին ուղղված հերթական սպառնալից ելույթն ունեցավ՝ նշելով, որ շուրջ 300 հազար ադրբեջանցիներ պաշտոնապես դիմել են ՀՀ ղեկավարությանը, որպեսզի «վերադառնան» այստեղ և «վերաինտեգրվեն»։ Ալիևն ասել է, որ խոսքը 1980-1990-ական թվականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մասին է, որոնք, իր խոսքով, «վերադառնալու իրավունք ունեն»։ Հայաստանի իշխանությունները դեռևս չեն արձագանքել Ալիևի այս հայտարարությանը, իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ԱԳՆ-ից, ինչպես նաև ՔՊ-ական տարբեր պատգամավորներից մեկնաբանություն ստանալու մեր փորձերը չհաջողվեցին․ երեկ ամբողջ օրվա ընթացքում նրանք հեռախոսազանգերին չէին պատասխանում։

Սրան զուգահեռ՝ նախորդ օրը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ ընդգծելով ջուրը խնայողաբար օգտագործելու անհրաժեշտությունը։ «Հայաստանում քանի՞ հոգի է բողոքում ջրամատակարարման որակից և ծավալից, քանի՞ հոգի է մագնիս դնում ջրաչափի վրա, քանի՞ հոգի է ջրաչափ տեղադրելուց կտրականապես հրաժարվում, քանի՞ հոգի է ամբողջ ձմեռ իր ծորակը բաց թողնում, քանի՞ հոգի է սափրվելու կամ ատամ լվանալու ողջ ընթացքում ծորակը բաց թողնում»,- գրել էր նա՝ պնդելով,որ սրանցից ավելի կարևոր հարց չկա, քանի որ «բոլոր արտաքին, ներքին, քաղաքական, տնտեսական, կառավարչական ու անվտանգային հարցերը բխում են այստեղից։

Աշխարհում գլոբալ տաքացման ու կլիմայական փոփոխությունների հետևանքով խմելու ջրի պաշարներն սպառման եզրին են ու դրանք խնայողաբար օգտագործելն իսկապես կենսական նշանակություն ունի ողջ մարդկության համար։ Մյուս կողմից՝ Փաշինյանը տողատակով ակնարկում է, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրների արմատը նախևառաջ թաքնված է նախևառաջ մարդկանց վերաբերմունքի մեջ, ինչը թույլ է տալիս կառավարության ղեկավարի մտահոգությունները կասկածի տակ առնել, ինչպես նաև եզրակացնել, որ վերջինս առավելապես քաղաքական նպատակներ է հետապնդում և ամենևին էլ շահագրգռված չէ ՀՀ-ի ջրային ռեսուրսների խնայողությամբ։

Զարմանալիորեն վարչապետի պաշտոնը ստանձնելուց ավելի քան վեցուկես տարի է հետո Նիկոլ Փաշինյանը խոսում Հայաստանի ջրային ռեսուրսները խնայելու անհրաժեշտության մասին, երբ հաջորդ խորհրդարանական ընտրությունները սարերի հետևում չեն, ու անգամ պրոիշխանական փորձագետներն են ընդունում, որ Փաշինյանին այլևս չի հաջողվելու առնվազն միանձնյա իշխանություն ձևավորել։ Փաշինյանն իր ընդդիմադիր գործունեության ողջ ընթացքում, ինչպես նաև իշխանության մեջ գտնվելու ողջ ընթացքում այս խնդիրը չէր բարձրաձայնում, ինչը նույնպես թույլ է տալիս նրա անկեղծությանը կասկածանքով վերաբերվել։

Բացի այդ, եթե անգամ հիպոթետիկ կերպով ընդունենք, որ Փաշինյանը ճիշտ է ու Հայաստանի բոլոր խնդիրների պատճառը մարդկանց վերաբերմունքն է, ապա հարց է առաջանում, թե դրանում որքանն է իր պատասխանատվության բաժինը, որ ավելի քան վեցուկես տարվա ընթացքում ինքն ու իր կառավարությունը վեցուկես տարում այդպես էլ չկարողացան փոխել մարդկանց վերաբերմունքը։ Փաշինյանը բնականաբար այս մասին չի խոսում, իսկ մեր հարցին էլ գուցե պատասխանի, որ ինքը դրա թիվ մեկ պատասխանատուն է, բայց թիվ մեկ մեղավորը չէ, կամ էլ պնդի, որ մարդիկ իրենց ուղեղներում պետք է մինի հեղափոխություններ անեին, սակայն չեն արել, դրա համար էլ նման խնդիրների են բախվել։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը անթաքույց կերպով սկսել է պատրաստվել հաջորդ ընտրություններին ու ամեն գնով ապահովել սեփական իշխանության վերարտադրությունը։ Քանի որ կառավարության ծրագիրն ամբողջովին տապալվել է, ու Փաշինյանը չի կատարել նախորդ ընտրություններում հանրությանը տրված խոստումները, վերջինս այժմ մեղավորների փնտրտուքի մեջ է, որի առաջին արարը նախորդ ամիս տեղի ունեցած SMS-ային պաշտոնանկություններն էին, սակայն դրանք չհամոզեցին անգամ սեփական ընտրազանգվածին։ Այժմ Փաշինյանը չքմեղանալու նպատակով սեփական ձախողումների պատասխանատվությունը բարդում է ժողովրդի վրա, ինչը, մեր համեստ գնահատակով, հակառակ ազդեցյունն է ունենալու։

Նկատենք նաև, որ ձախողումների պատասխանատվությունը ժողովրդի վրա բարդելը ձախողված բռնապետներին բնորոշ գիծ է, որը հարիր չէ ժողովրդավարության բաստիոնի առաջնորդին։ Ակամայից հիշում ենք Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսին, ով մարդկանց խրատում էր ցնցուղի տակ երեք րոպեյից ավելի չանցկացնել ․․․

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան