Ներքին 1 տարի առաջ - 20:25 18-12-2024

Հայկ Մարությանը աշխատավարձ տալուց բացի ուրիշ ոչինչ չի հասցրել անել․ Տիգրան Ավինյան

Factor TV-ի եթերում բանավիճում են Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Քննարկման հիմնական թեման տրանսպորտային բարեփոխումն է, որի արդյունքում ներդրվել է միասնական տոմսային համակարգը։

Բանավեճը շատ բուռն ընթացք ունի։ Կողմերը չեն լսում միմյանց և պարբերաբար ընդհատում են։

«Ձեր բլա-բլա-ներով ոչնչի չեք հասնի,- ասաց Տիգրան Ավինյանը, ապա հավելեց,-սիրելի՛ քաղաքացիներ, պարոն Մարությանն անընդհատ ընդհատում է, որովհետև աշխատավարձ տալուց բացի ուրիշ ոչինչ չի հասցրել անել։ Երևան քաղաքում էական ծրագրեր սկսել են իրականացվել 2022 թ․-ից»։

Ավինյանը շեշտեց, որ Մարությանի և իր քաղաքային կառավարման ժամանակ իրականացված ծրագրերի ծավալներն անհամեմատելի են։ Նա նշեց, որ Մարությանի բերած բոլոր թվերը «մանիպուլյատիվ և հեքիաթային են»։

Ավինյանը խուսափեց պատասխանել Մարությանի հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կողմ է տրանսպորտի գնի բարձրացմանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան