Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:09 17-12-2024

Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել CTBTO գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդին

Դեկտեմբերի 17-ին Վիեննայի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդին, հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։

«Համատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի և գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հանդիպումը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և CTBTO-ի միջև առկա համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ և մտքեր փոխանակել դրա ընդլայմանն ուղղված քայլերի շուրջ:

Մշտական ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը զանգվածային ոչնչացման զենքի չտարածման օրակարգին՝ այս համատեքստում ընդգծելով Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան