Ներքին 1 տարի առաջ - 20:30 17-12-2024

Փչանի Սուրոյի մեջքը ՔՊ-ականներն են․ արագածավանցուն ծեծելու գործով դատերը հետաձգվում են

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում 1․5 տարի առաջ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի (Փչանի Սուրո) և նույն գյուղի բնակիչ Արմեն Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ գործը դատարանում է, սակայն հերթական անգամ հետաձգվել է։

Արագածավանի ՋՕ պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի կողմից ծեծի ենթարկված Արմեն Սահակյանն Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ հերթական դատական նիստը նշանակված է եղել նախորդ շաբաթ՝ դեկտեմբերի 12-ին, բայց հասնելով դատարան՝ պարզել են, որ նիստը 2 ամսով հետաձգվել է։

«Արդեն 2-րդ անգամ դատը հետաձգվում է, անցած ամիս պետք է լիներ, տեղափոխեցին դեկտեմբեր, հիմա էլ տեղափոխեցին փետրվարի 12-ին։ Արդեն 1․5 տարի է անցել, որ հարցեր են տալիս, բաներ կան, որ արդեն չեմ հիշում, բայց նախաքննության ժամանակ ասել եմ։ Ամեն անգամ հետաձգում են դատը, իսկ դա ինձ ձեռք չի տալիս, ես գործի բերումով պետք է հունվարին գնամ Հայաստանից։

Սուրենի մեջքին ՔՊ-ականներ են կանգնած, դրա համար էլ դատերը հետաձգում են, մինչև լղոզվի։ 1․5 տարի անցել է, բայց ոչ մի բան չեն արել։ Օրենքը չի գործում, այնպես են անում, որ մարդն իր հարցերը ինքնուրույն լուծի, վրեժ լուծի։ Ես մինչև վերջ պայքարելու եմ, որ ինքը պատժվի»,- ասաց Արագածավանի բնակիչը, ապա հավելեց, որ պատրաստվում է մոտենալ Թալին խոշորացված համայնքաի ղեկավար Տավրոս Սափեյանին և պահանջի, որպեսզի Սուրեն Թորոսյանին ազատի Արագածավանի ՋՕ ղեկավարի պաշտոնից։

Հիշեցնենք, որ Արագածավանի ՋՕԸ տեղամասի պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, որը գյուղում հայտնի է որպես Փչանի Սուրո, 2023 թվականի հունիսի 7-ին ծեծի էր ենթարկել Արագածավանի 24-ամյա բնակչի, որը ծանր վիճակով տեղափոխվել էր Թալինի ԲԿ։

Գյուղացիները որպես բողոքի նշան փակել էին ճանապարհը, պահանջում էին, որպեսզի ՔՊ-ական պաշտոնյային պատասխանատվության ենթարկեին։

Նշենք, որ միջադեպից հետո Սուրեն Թորոսյանը ձերբակալվել էր, սակայն 1 օր անց ազատ էր արձակվել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից