Սրբազանը կմասնակցի՞ Գյումրիի ընտրություններին 
copy image url

Սրբազանը կմասնակցի՞ Գյումրիի ընտրություններին 

Միտք Ներքին 4 ամիս առաջ - 15:50 17-12-2024
Քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Այս խոսքը նշանակում է, որ քաղաքական գործիչը պարտավոր է անել այն, ինչն այս պահին հնարավոր է։ Օրինակ՝ մարդը բավարար աջակցություն չունի, որ հաղթի ԱԺ ընտրություններում, սակայն ունի այնքան հանրային աջակություն, որ կարող է հաղթել Գյումրիի ընտրություններում։ Հետևաբար՝ նա պիտի մասնակցի քաղաքի իշխանության համար պայքարին, քանի որ այս պահին այս քաղաքում հաղթելը հնարավոր է։

«Մենք այլևս չպետք է մտածենք հնարավորի և անհնարի մասին, այլ միայն անհրաժեշտության», դեկտեմբերի 15-ին Սրբազան շարժման համակիրների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Բագրատ Սրբազանը։ Այսպիսի մոտեցումը ցույց է տալիս, որ քաղաքականության նորմերը ճանաչելի են Սրբազան պայքարի առաջնորդին, ուստի՝ քաղաքական տրամաբանությամբ հնարավոր է վերլուծել Սրբազան պայքարի դադարի և ակտիվության պատճառները։

Մի քանի ամիս առաջ ժողովրդի մի մասը հույս էր կապում Բագրատ Սրբազանի հետ։ Շատերին թվում էր, թե պայքարը հաջողությամբ կպսակվի։ Սակայն տևական ժամանակ պայքարը սպասման ռեժիմում է, այսպես կոչված՝ ակտիվ դադարի մեջ։ Նկատենք, որ այս ընթացքին զուգահեռ ակտիվացավ ԵՄ-ին անդամակցելու շարժումը, կազմակերպվեց Եվրաքվե, տպավորություն ստեղծվեց, թե ՀՀ քաղաքական օրակարգի առաջին հարցը ԵՄ-ին միանալն է։ Շատերը չեն հասկանում, թե ինչո՞ւ պայքարն ակտիվ դադար վերցրեց և ինչպիսի՞ շարունակություն է ունենալու։

«Մենք երկու անգամ որոշակի բացթողումների պատճառով չենք կարողացել վերջնարդյունքն արձանագրել, հիմա նախընտրելի է որոշակի ժամանակի մեջ տեղավորվել, մեր խնդիրներն ու հարցերը լուծել, և այն օրը, երբ մենք դուրս գանք հրապարակ, այն լինելու է շարունակական և վերջնական»,- ասել է Բագրատ Սրբազանը, հուսադրելով ժողովրդին, որ պայքարը հաջողությամբ է պսակվելու։

Այս առումով՝ հարց է առաջանում, թե ե՞րբ շարժումը կրկին կակտիվանա և ի՞նչ արդյունք կունենա։ Հանրային խոսույթում շրջանառվում է 2 վարկած։

Առաջին վարկածն առնչվում է արտաքին աջակցությանը։ Ենթադրվում է, որ Մոսկվան 2018-ի նմանությամբ փորձելու է ՀՀ-ում իշխանափոխություն կազմակերպել, և ինչպես այն ժամանակ տապալվեց Սերժ Սարգսյանի իշխանությունը, այնպես էլ կփորձեն տապալել Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս կստորագրի խաղաղության պայմանագիրը Արևմուտքի միջնորդությամբ։ Այս վարկածը, սակայն, թույլ է, քանի որ ՀՀ-ում Կրեմլի ազդեցությունը նվազում է, իսկ Ադրբեջանը մերժում է Արևմուտքի միջնորդությունը։ Դրանից զատ՝ ՔՊ-ական իշխանությունը ամրացնում է գործակցությունն Արևմուտքի հետ։ ԵՄ-ն, հատկապես՝ Ֆրանսիան կարող են աջակցություն ցուցաբերել Փաշինյանին, եթե վերջինս Եվրաքվեի առաջարկով ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնի։ Խոշոր գործարարները, որոնք ռուսների խորհրդով 2018-ին աջակցեցին Փաշինյանին, հիմա մտավախություն ունեն, որ կընկնեն արևմտյան պատժամիջոցների տակ, կենթարկվեն հալածանքի Փաշինյանի կողմից։ Ի վերջո՝ եթե Փաշինյանը Պուտինից sms ստանա, ապա հրաժարական չի տա, Հովիկ Աղազարյանի նման կդիմադրի։ Հետևապես՝ ՌԴ աջակցությամբ իշխանափոխությունը քիչ հավանական է օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։

Երկրորդ վարկածը վերաբերում է Սրբազան պայքարի համակարգմանը, կամ ինչպես ասում են՝ ինստիտուցիոնալացմանը։ Երբ Շարժման ղեկավարները համոզվեն, որ արտաքին աջակցությամբ իշխանափոխությունն անհնար է, այդ ժամանակ չի բացառվում, որ նրանք կփորձեն ժամանակի մեջ տեղավորվել, իրենց խնդիրներն ու հարցերը համակարգել և սեփական ուժերով հասնել արդյունքի։ Այս դեպքում Սրբազան պայքարը կվերածվի կուսակցության ու կմասնակցի ընտրություններին։ Առաջիկա ընտրությունը տեղի է ունենալու Գյումրիում։ Հայտնի է, որ Բագրատ Սրբազանի մանկության մի մասն անցել է այս քաղաքում։ Այստեղ նա շատ համակիրներ ունի։ Եվ եթե նա հաղթի Գյումրիում, ապա իրապես կամրացնի ընդդիմադիր շարժման դիրքերը, կստեղծի իրական հենք ԱԺ ընտրություններում հաջողության հասնելու, Փաշինյանին օրենքով հաղթելու համար։

Պարզ ասած՝ եթե Սրբազան պայքարն առաջնորդվի քաղաքական տրամաբանությամբ և փորձի իրացնել հնարավորը, ապա կձգտի հաղթել Գյումրիի ընտրություններում։ Եթե Գյումրիում իշխանության հասնելու փորձ չանեն, ապա կարող ենք ենթադրել, որ Շարժման ակտիվությունը, շարունակականությունը մեծապես պայմանավորված են արտաքին գործոնով։ Այսինքն՝ եթե Պուտինը Թրամփին ապացուցի, որ ՀՀ-ն եղել ու մնում է ռուսական ազդեցության գոտի, և Մոսկվան ՀՀ-ում վարչապետ կարգելու իրավունք ունի, ապա Սրբազան պայքարը կակտիվանա։ Եթե այդպիսի հարց չմտնի միջազգային օրակարգ, ապա Շարժումը կմնա ակտիվ դադարի մեջ, նպաստելով ՀՀ-ի եվրաատլանտյան ինտեգրմանը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն