Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:53 16-12-2024

ՔՊ-ն ե՞րբ է բարեկիրթ եղել, որ հիմա է ուզում դառնալ․ հարցում

Շաբաթ օրը տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովի ժամանակ որոշվել է, որ կուսակցությունը ինքն իր համար պետք է սահմանի բարեվարքության ավելի բարձր ստանդարտներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս մասին այսօր հայտնեց ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքով և երևանցիներին հարց ուղղեց․ «Կհաջողվի՞ ՔՊ-ին դառնալ ավելի բարեկիրթ»։

Հարցվածներից շատերը դժվարացան պատասխանել մեր հարցին, քանզի արդեն հիասթափված են։

«Բայց ՔՊ-ն ե՞րբ է բարեկիրթ եղել, որ հիմա ուզում է դառնալ։ Երբեք չի հաջողվի»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Մի քաղաքացու խոսքով էլ՝ եթե ձգտում լինի, հնարավոր կլինի բարեկիրթ դառնալ։

«Անպայման կհաջողվի։ Գրագիտությունը բարձրացնելը չափազանց կարևոր է։ Մեր երիտասարդությունը 30 տարի ոչինչ չի սովորել»,-նշեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում