Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 16:18 15-12-2024

Նիկոլը ոչ միայն հայհոյանքի է արժանի, այլ նաև բանտ ընկնելու. հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս «Գնդակահարության պատ» վերնագրով գրառում է արել։

Փաշինյանն առաջարկել է, որ քաղաքացիներն իրեն ուղղված մեղադրանքները գրեն տվյալ գրառման տակ, ապա հավելել․ «Հայհոյանքներին առավելևս հայհոյանքով չեմ պատասխանելու և որպես քրիստոնյա՝ նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես»։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներից հետաքրքվել՝ եթե Նիկոլ Փաշինյանը ներում է իրեն հայհոյողներին, իրենց կարծիքով՝ այսուհետ կարելի՞ է վարչապետին հայհոյել։

Հարցվածների մի մասը նշեց, որ անկախ ամեն ինչից հայհոյելը վատ է, սակայն քաղաքացիների մի մասն էլ ասաց, որ վարչապետն արժանի է։

Մի կին նշեց, եթե վարչապետը լավ բան անի, ժողովուրդը չի հայհոյի իրեն։

«Երևի արժանի է, որ հայհոյում են»,- ասաց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ ինքը չի պատրաստվում հայհոյել վարչապետին։

«Տեղին են հայհոյում, բայց ես չեմ պատրաստվում հայհոյել»,-պատասխանեց նա։

Անցորդներից մեկն էլ ասաց, որ անկախ ամեն ինչից չի կարելի որևէ մեկին հայհոյել, մասնավորապես երկրի ղեկավարին։

«Եթե ինձ եք հարցնում, մարդն ընդանրապես իրավունք չունի հայհոյելու, որովհետև ամեն հայհոյանք իր ճակատագրի վրա դաջվում է։ Երբ մարդիկ հասկանան, որ չի կարելի բերանը չար լեզվով բացել, մենք կհասնենք շատ լավ բաների»,-ասաց նա։

Մի տարեց կին էլ պատասխանեց. «Նա միայն հայհոյանքի արժանի չէ, նա բանտ ընկնելու է արժանի»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում