Մամուլ 1 տարի առաջ - 08:48 14-12-2024

Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն, ինչպես հայտնի է, գերակտիվացել է սոցիալական ցանցերում: Այնպես չէ, որ մինչև հիմա պասիվ էր, բայց վերջին շրջանում իսկապես գերակտիվ է դարձել: Տեսանյութ՝ տեսանյութի ետևից, գրառում՝ գրառման վրա: Մեկը մյուսից «մարգարտափայլ», իսկ գրառումներն էլ՝ այնպիսի ստերով ու մանիպուլ յացիաներով, որ էլ ասելու չի: Ինքն իր հետ մրցման է մտել: Ռեկորդ ռեկորդի հետևից: Նախօրեին, օրինակ՝ հիշել էր Կիրանցի, ավելի ճիշտ՝ Հայաստանի այդ սահմանամերձ բնակավայրին անմիջականորեն հարող հայկական տարածքներն իր անձնական քմահաճույքով թշնամուն հանձնելու մասին: Նույն «սկավառակն էր պտտել», թե՝ «Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել»:

Թե ով ու ինչպես է որոշել այդպիսի «ՀՀ սուվերեն տարածքը», ցավոք, նույնպես հայտնի է. Նիկոլ Փաշինյանը դա արել է... հիմնվելով ինչոր հանրագիտարանների վրա, ինչոր Ալմաթիի հռչակագրի: Դե, հանրագիտարանով սահման ու տարածք որոշելը այնպիսի անհեթեթություն է, որ այդ ամենից հասկացող ողջամիտ մասնագետները ծիծաղից ուշագնաց կլինեն, իսկ հայ մասնագետները երևի պիտի լացեն, որովհետև դա տեղով մեկ ողբերգություն է: Ալմաթիի հռչակագրում ընդհանրապես ոչ մի քարտեզ չի մատնանշվում: Առհասարակ, այդ հռչակագիրը ոչ թե միջպետական սահմանների մասին է, այլ փլուզված ԽՍՀՄի անկախացած երկրների համագործակցության կառույց ձևավորելու: Այն, որ դա անպիտան փաստաթուղթ է նախկին ԽՍՀՄ տարածքում որևէ հակամարտություն կարգավորելու, նախկին ԽՍՀՄ որևէ երկու երկրի միջև սահման որոշելու հարցում, հանգիստ կարելի է հիմնավորել այն ակնհայտ իրողությամբ, որ մինչև հիմա որևէ հակամարտության կամ միջպետական հարաբերությունների որևէ կարգավորման դեպքում այդ հռչակագիրը չի վկայակոչվել:

Ավելին, Արցախի հակամարտության կարգավորմամբ զբաղված մի քանի տասնյակ օտարազգի միջնորդների ու խնդրին Փաշինյանից տասնապատիկ լավ տիրապետող փորձագետների մտքի ծայրով իսկ չի անցել նման անհեթեթություն առաջարկել: Բայց Փաշինյանը բռնեց ու, այդ հռչակագրի վրա հիմնվելով, ի մեծ ուրախություն Անկարայի, Բաքվի, առհասարակ, հայության թշնամի թուրքական ու ադրբեջանական հանցագործ իշխանությունների, արյունով ու բազում արժանի հայորդիների կյանքերի գնով ազատագրված հայկական տարածքները գրչի մի շարժումով նվիրեց թշնամուն: Ու միայն Կիրանցում չէ: Գորիս-Կապան ճանապա՞րհը հիշեցնենք, թե՞ Շուռնուխը, թշնամուն Փաշինյանի իշխանության կողմից հանձնված Իշխանասա՞րը հիշեցնենք, թե՞ Սև լիճը, Ջերմուկի մերձակա բարձունքնե՞րը հիշեցնենք, թե՞ Սոթքի: Ախր, ո՞ր մեկն ասես: Այսինքն, բոլոր այդ դեպքերում Փաշինյանն ինչի՞ հիման վրա է Հայաստանի տարածքները տվել թշնամուն: Այդ ո՞նց է, որ ինքը տարածքները տալիս ու տալիս է, բայց երբ բանը հասնում է Հայաստանի շահերն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելպահպանելվերականգնելուն, միանգամից անգիր արած ասում է. «Մենք ռազմական ճանապարհով ոչինչ չենք անելու»»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել