19 հավաքարար ունեցող կառույցը ղեկավարում է մարզպետի կինը և 400.000 աշխատավարձ ստանում
copy image url

19 հավաքարար ունեցող կառույցը ղեկավարում է մարզպետի կինը և 400.000 աշխատավարձ ստանում

Ներքին 5 ամիս առաջ - 16:45 13-12-2024
Նախորդ շաբաթ համացանցում հայտնվեց Աշտարակի մշակույթի պալատի 2022 թվականի հաստիքացուցակը, որտեղ նշված էր, որ հաստատությունում աշխատում է 191 հոգի։

Հաստիքացուցակում հատկապես աչքի ընկավ այն փաստը, որ մշակույթի պալատն ունի 10 համակարգող, 10 հսկիչ, 19 հավաքարար և 5 պահակ։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Աշտարակի համայնքապետարան, հետաքրքրվել, թե ինչպե՞ս է ստացվել, որ տվյալ հաստատությունը 2022 թվականին ունեցել է 10 համակարգող, 10 հսկիչ, 19 հավաքարար և 5 պահակ, ի՞նչ գործառույթ են իրականացրել նրանք։

Արդյոք համայնքապետի հանձնարարությամբ խումբ ձևավորվե՞լ է՝ պարզելու, թե օրինակ՝ 19 հավաքարարի անվան տակ, եղե՞լ են մարդիկ, որ աշխատավարձ են ստացել, բայց չեն ներկայացել աշխատանքի։

Խնդրել էինք տրամադրել Աշտարակի մշակույթի պալատի 2023 և 2024 թվականների հաստիքացուցակները։

Աշտարակի համայնքապետարանից մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ 2021 թվականի համայնքների խոշորացման արդյունքում ձևավորվել է Աշտարակ խոշորացված համայնքը, և որ մինչ խոշորացումը մշակութի տները գործել են համայնքապետարանների աշխատակազմերում, դրանց լուծարումից հետո անհրաժեշտություն է առաջացել ստեղծել նոր կառույց։

«Աշտարակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 201-Ա որոշմամբ հիմնադրվել է «Աշտարակի մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ը, հաստատվել է կանոնադրությունը, կառուցվածքը և հաստիքացուցակը։

«Աշտարակի մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի 2023-2024 թվականների գործունեության արդյունքում նրա ենթակայության ներքո այս պահին գործում են Աշտարակի, Օշականի, Ուշիի, Նոր Երզնկայի, Ուջանի, Բյուրականի, Սասունիկի, Փարպիի, Ոսկեհատի, Աղձքի, Ագարակի, Կարբիի մշակույթի կենտրոնները։

«Աշտարակի մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը վերջին անգամ հաստատվել է Աշտարակի համայնքի ավագանու 11․12․2023 թվականի թիվ 166-Ա որոշմամբ։ Մասնավորապես, նշված հաստիքացուցակում հավաքարարի հաստիքային միավորը սահմանված է 19, սակայն ներկայումս զբաղված է 10 հաստիքային միավորը՝ 12 անձով, որից 3-ը Աշտարակի մշակությի տանը, 1-ական Փարպի, Ուջան, Ոսկեհատ, Ուշի, Նոր Երզնկա, 2-ական՝ Օշական, Սասունիկ բնակավայրերի մշակույթի տներում։ Սահմանված համակարգողի 10 հաստիքային միավորից զբաղված է 1 հաստիքային միավորը, հսկիչների 20 հաստիքային միավորից՝ 7-ը, պահակի 5 հաստիքային միավորից՝ 3-ը։

Նշենք, որ «Աշտարակի մշակույթի տան» տնօրենը Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կինն է՝ Մարինա Մկրտչյանը: Այդ մասին նշված է նաև նրա ֆեյսբուքյան էջում։ Նա մշակույթի տան տնօրեն է նշանակվել անցած տարի և ամսական 400․000 դրամ աշխատավարձ է ստանում:

Թե ինչպես է մարզպետի կինը դարձել նոր ստեղծված կառույցի տնօրեն՝ առանց մեկնաբանությունների։

Ամենից շատ դիտված

13:52 Չէ՞ որ պետք է շեֆին գոհացնել․ ՔՊ-ականին վշտացրել է Վերջին զանգի ժամանակ Արցախին անդրադարձը
18:48 Տիգրանի դեպքից հետո երեխեքին գետին մոտ չեն թողնում․ Մարմարիկում սուգ է
18:32 Դերասաններ Մարիամ Հովհաննիսյանն ու Տիգրան Մնացականյանը պարզել են 2-րդ երեխայի սեռը
18:17 Մինչ ինձ նվաստացնում էին, ես զբաղված էի գործով՝ իմ երկրի, հայրենիքի, ժողովրդի և պետության համար․ Աննա Հակոբյան
17:34 16-ամյա աղջիկներ են մահացել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում քառանիվի ինքնավթարից
16:00 Հասարակությունը բաժանում են հարուստների և աղքատների. հերոսի մայրը՝ զինծառայության օրինագծի մասին
14:53 Փաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել է 
14:04 ԿԳՄՍՆ-ի հանկարծակի որոշումը, Նալբանդյանի կասկածելի գործարքները, Քոչարյանը մեկնել է Մոսկվա, փնտրվում է թեկնածու․ Մամուլ
19:04 Թաիլանդում ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել
20:22 Թուրքիայում խուճապ է. Հնդկաստանի բոյկոտի պատճառով երկիրը կարող է 400 մլն դոլար կորցնել