Ներքին 1 տարի առաջ - 16:20 11-12-2024

Ընդդիմադիր պատգամավորները, առանց հիմնավորման, մերժել են Հնդկաստան մեկնելու հրավերը

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընդդիմադիր պատգամավորները, իրենց քաղաքական «կապրիզները» հիմնավորելու համար, շարունակում են հերթական անգամ կեղծ լուրեր տարածելու գործելաոճը։ Այս անգամ էլ ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանն է ասել, թե Ալեն Սիմոնյանն իբր արտագնա այցերում չի ընդգրկում ընդդիմադիր պատգամավորներին ու հավելել՝ «Իրենք գնում են արտասահման՝ Հայաստանի իրականությունը կեղծված ձևով ներկայացնելու»։

Պատգամավորն այս հայտարարությունն արել է ՀՀ ԱԺ նախագահի՝ դեկտեմբերի 15-20-ը դեպի Հնդկաստան իրականացվելիք պաշտոնական այցի մասին։

Ցանկանում եմ նշել, որ ինչպես միշտ, այս անգամ ևս ՀՀ ԱԺ նախագահի անունից հրավեր է եղել ընդդիմադիր մի քանի պատգամավորի, որոնք, սակայն, առանց կոնկրետ պատճառաբանության, հրաժարվել են Հնդկաստան մեկնելուց։

Մասնավորապես, Հնդկաստան նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում հրավեր է ուղարկվել պատգամավորներ Լիլիթ Գալստյանին, Գառնիկ Դանիելյանին, Լևոն Քոչարյանին և Աննա Մկրտչյանին, որոնք բոլորն էլ հրաժարվել են` առանց լուրջ հիմնավորման»։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին