Արտաքին 1 տարի առաջ - 22:30 10-12-2024

ԵՄ կքննարկի Վրաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը

ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարները դեկտեմբերի 16-ին Բրյուսելում նախատեսված հերթական նիստի ժամանակ քննարկելու են Վրաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, նշված է ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության կողմից այսօր տարածված հայտարարության մեջ։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Ժողովրդավարությունից նահանջը և իշխանությունների կողմից քաղաքացիների դեմ կիրառվող բռնաճնշումները չեն կարող ԵՄ հետ հարաբերություններում հետևանքներ չունենալ։ Ցանկանում ենք հիշեցնել, որ հենց «Վրացական երազանքի» որդեգրած քաղաքական կուրսն էր, որ հանգեցրել է Վրաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացի փաստացի դադարեցման», - նշված է հայտարարության մեջ։

Վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու շուրջ բանակցություններին չի մասնակցի։

Ավելի վաղ Եվրախորհուրդն ինքն էր հայտարարել, որ Վրաստանի ինտեգրացիոն գործընթացը փաստացի դադարեցվել է իշխող «Վրացական երազանքի» գործողությունների պատճառով։

Բրյուսելը և եվրոպական այլ մայրաքաղաքներ շեշտել էին, որ չեն կարող աջակցել Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցություններին, եթե երկիրը, մասնավորապես, չեղյալ չհայտարարի եվրոպական արժեքներին և սկզբունքներին հակասող օրենքները, նրանց թվում՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից