Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:59 10-12-2024

Դավաճաններն ու թշնամիները խլել են Արցախի սուրբ հողն իրենց տերերից. Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի և Արցախի Հանրապետության Սահմանադրության օրն է։

Կեցցե Արցախի Հանրապետությունը։

Դավաճաններն ու թշնամիները համատեղ ջանքերով խլել են Արցախի Սուրբ հողն իրենց տերերից, տեղահանել են Արցախի քաղաքացիներին իրենց տներից, նենգաբար փորձում են արժեզրկել ժողովրդի տասնամյակների հերոսական պայքարը, նրա թանկ զավակների հողաշախ արյունը` միայն ու միայն իրենց մահաբեր իշխանության, իրենց ցինիկ, լկտի, ցոփ ու շվայտ կյանքի, հանցավոր գոյությունը մեր աչքի առաջ քարշ տալու համար։

Բայց ավարտվելու է այս մղձավանջը, վերականգնվելու է արդարություն և Արցախի հաղթական դրոշը կրկին ծածանվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և հայկական բարձունքներում»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան