Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:28 09-12-2024

Թոշակառունե՛ր ջան, տեսեք սրանք ոնց են ղժժում ձեզ վրա․ Նաիրա Զոհրաբյան

Հասարակական, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում ասուլիսից հատված է հրապարակել՝ կից գրելով․

«Թոշակառուներ ջան, տեսեք սրանք ոնց են ղժժում ձեզ վրա»։ Նա խոսել է թոշակառուների նկատմամբ կառավարության վերաբերմունքի մասին․ «Ես ամաչում եմ, երբ այս կառավարությունն ուղղակիորեն հեգնում է մեր թոշակառուներին։ Որոշում են ընդունել, որ մեր թոշակառուները եթե ցանկանում եմ, կարող են իրենց թոշակով անգամ Միացյալ Նահանգներում ներդրում անել։ Ինչ է սա, եթե ոչ հեգնանք ու ծաղր մեր թոշակառուների հասցեին։ Մարդիկ 30-40 հազ․ թոշակով հաց ու կարտոֆիլ հազիվ են կարողանում գնել, նույնիսկ տներում գազն ու հոսանքը անջատում են, չեն ջեռուցում, որովհետև չեն կարողանում վճարել, մեր կառավարությունն ասում է՝ թոշակառուներ ջան, եթե ուզում եք, ձեր էդ 30-40 հազար դրամը կարող եք ներդրում անել անգամ Միացյալ Նահանգներում։ 2025 թվականի բյուջեում 200 մլն դոլար նորից դնում են պարգևավճարների համար, բայց ոչ թոշակն է բարձրանում, ոչ նվազագույն աշխատավարձը։ Եվ սա այն դեպքում, երբ Արժույթի միջազգային հիմնդարամը մի քանի օր առաջ Հայաստանի համար կանխատեսել է ՀՆԱ-ի կտրուկ անկում, գործազրկության աճ և խայտառակ գնաճ։

Ինչքան պետք է չհարգես էն թոշակառուներին, որոնց գերակշիռ մեծամասնությունը անգամ 2021 թվականին՝ պատերազմից հետո, գնացել ու նորից, Նիկո՛լ, քեզ է ընտրել»,- ասում է Զոհրաբյանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է