ԱՄՆ դեսպանատունը դիմում է վիզաների հետ կապված խաբեության զոհ դարձածներին
Միացյալ Նահանգները երբեք կապ չի հաստատում առցանց կամ սոցիալական հարթակներում վիզաներին առնչվող ծառայություններ առաջարկելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
Եթե վիզաների հետ կապված խաբեության թիրախ կամ զոհ եք դարձել, ապա միջադեպի մասին հաղորդում ներկայացնելու կարգը կարող եք գտնել travel.state.gov կայքում։