Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:18 07-12-2024

Չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ պետք է ունենանք․ Կոստանյան

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման։

Հարավային Կովկասին վերաբերող հարցին ի պատասխան Վահան Կոստանյանը նշել է. «Եվ գալով վերջին, բայց ոչ պակաս կարևոր՝ մեր տարածաշրջանի վերաբերյալ հարցին՝ նշեմ, որ չեմ կարող ներկայացնել Իրանի, Ռուսաստանի կամ Թուրքիայի քաղաքականությունները: Այստեղ եմ ներկայացնելու մեր քաղաքականությունը, և այն շատ պարզ է, դրա երկու հիմնական ուղղությունները հետևյալն են. առաջին ուղղությունը մեր հարաբերություններն են մեր հարևանների հետ:

Մենք ունենք չորս հարևան՝ Վրաստան, Իրան, Ադրբեջան և Թուրքիա: Եվ մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ: Իսկ մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների երկրորդ շերտը մեր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն է: Ինչպես ականատես եղանք, մեր ավանդական գործընկերների հետ փոխգործակցությունը միշտ չէ, որ օգտակար էր:

Ներկայումս մեր արտաքին քաղաքականության նպատակը մի փոքր այլ է, և եթե հակիրճ ձևակերպենք, դրա նպատակը կլինի պաշտպանել մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, մեր սահմանների անխախտելիությունը, նաև ժողովրդավարությունը: Եվ հիմա մենք փորձում ենք զարգացնել մեր գործընկերների հետ հարաբերությունները՝ մտքում պահելով այս ընկալումը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը