Պետք է տրանսպորտի թանկացման որոշումը կասեցվի`հաշվի առնելով 17000 բնակչի կարծիքը. Սոնա Աղեկյան
copy image url

Պետք է տրանսպորտի թանկացման որոշումը կասեցվի`հաշվի առնելով 17000 բնակչի կարծիքը. Սոնա Աղեկյան

Ներքին 4 ամիս առաջ - 19:57 05-12-2024
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, «Մայր Հայաստան» խմբակցության կողմից տրանսպորտի թանկացման դեմ իրականացված ստորագրությունները ներկայացվեցին քաղաքապետարան։

Oragir.News-ը կապ հաստատեց ավագանու նախկին անդամ, «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Սոնա Աղեկյանի հետ․ Վերջինս ասաց, որ չնայած որ պահաջվում էին Երևանում ընտրելու իրավունք ունեցողների 1%-ի ստորագրությունները, որը մոտ 8250 քաղաքացու էր վերաբերվում, իրենք նախատեսվածից ավելի շատ ստորագրություններ են հավաքել․ 17000 անձ մասնակցել է ստորագրահավաքին, որը իրականացվել է Երևանի գրեթե բոլոր հատվածներում։

«Քաղաքապետարանի որոշումը պետք է կասեցվի, այսինքն՝ չեղարկվի հունվարի 1-ից, քանի որ հարցը քննարկման է գնում, և Երևանում ընտրելու իրավունք ունեցողներից 17000 մարդ ստորագրել է, որ դեմ է տրանսպորտի թանկացմանը, այսինքն՝ նրանք իրենց ստորագրություններով համահեղինակ են դարձել «Մայր Հայաստան»-ի ներկայացրած ծրագրին, և այս դեպքում ցանկացած իշխանություն կարիք ունի հաշվի առնելու ընտրողների, բնակիչների կարծիքը, եթե քաղաքացիները դեմ են, ապա նրանք ևս մեկ անգամ պետք է հաշվի առնեն «Մայր Հայաստան»-ի կողմից ներկայացված տրանսպորտի ուղեվարձի նախագիծը և մեր քաղաքացիների պահաջի համաձայն չեղարկեն թանկացման որոշումը»,-ասաց Սոնա Աղեկյանը

Աղեկյանը նշեց նաև, որ, եթե տրանսպորտի թանկացման որոշումը չչեղարկվի, ապա կիրականցվեն ակցիաներ, և հաջորդ քայլը կլինի տեղական հանրաքվե իրականացնելը տրասպորտի ուղեվարձի վերաբերյալ, և քաղաքացիների մասնակցության արդյունքում պարզ կլինի, թե արդյոք կողմ են նրանք տրանսպորտի թանկացմանը, թե ոչ։

«Քանի որ 2024թ-ի մարտի 12-ին արդեն ավագանու որոշում են ընդունել ՔՊԿ + Հանրապետություն կուսակցությունը + անասնագողությամբ այն 2-ին տարել են և իրենց որոշումները դակելու համար քվորում ապահովել են տալիս, իրենք այնպիսի մանիպուլացիոն հայտարարություններ, կփորձեն հաշվի չառնել քաղաքացիների կարծիքը, նրանց ստորագրությունները»։

Սոնա Աղեկյանը նշեց նաև, որ ստորագրահավաքին ցանկություն ունեին մասնակցելու Երևանում բնակվող, աշխատող և սովորող մեր քաղաքացիները, սակայն օրենքով ստորագրահավաքին կարող են մասնակցել միայն Երևանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ
23:55 37-ամյա օտարերկրացին Բագրատաշենի անցկակետից տեղափոխվել է բաժին
21:26 Ոչ տրանսպորտի թանկացմանը. «Մայր Հայաստան»-ի նախագիծը ստացել է դրական եզրակացություն