Ներքին 1 տարի առաջ - 21:45 04-12-2024

Գործարարը շարունակում է տատիկին «կալանքի» տակ պահել՝ առանց լույսի ու ջրի

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցում գտնվող «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի սեփականատիրոջ կողմից փակի տակ պահվող տարեց կինը՝ 71-ամյա Օֆիկ Ղազարյանը, շարունակում է «կալանքի» տակ մնալ։

«Քանի որ Ոստիկանությունը արձանագրություն էր կազմել տատիկի մասնակցությամբ, որ ոչ մի բողոք չունի, ես նրան տարել եմ Մալաթիայի քննչական բաժին՝ հարցաքննություն, որտեղ տատիկն ասել է, որ իր մոտ եղել է վախի մթնոլորտ, նայել է կողքերը, տեսել է, որ իր հարազատներից ոչ մեկ չկան, բոլորը կանգնած են եղել՝ ոստիկանները և նաև տվյալ անձնավարությունը՝ տարածքի սեփականատերը․․․ Վաղը նորից պետք է հարցաքննվի տատիկը»,- ասաց տարեց կնոջ մտերիմներից մեկը՝ Դավիթը, ով ի դեպ, օրեր առաջ խնդրի մասին տեղեկացրել էր Oragir.News-ին։

Քաղաքացին հայտնեց, որ տատիկն այս պահին վերադարձել է իր տուն, բայց այլևս լույս և ջուր չունի, քանի որ հոսանքի լարը կտրել են, ջրատարն էլ՝ վնասել․

«Երեկվանից լույսն ու ջուրն անջատված են։ Հիմա փորձում ենք միջոցներ ձեռնարկել, որպեսզի տատիկին կարողանանք լույսով և ջրով ապահովենք։ Դա հավանաբար փորձելու ենք մեր միջոցներով կազմակերպենք, մինչև տեսնենք՝ արդարադատությունը ինչ է որոշում՝ ինչ-որ գործարար շարունակո՞ւմ է տատիկին կալանքի տակ պահել՝ գերու կարգավիճակում, թե՞ վերջապես պատկան մարմինները մարդու ազատության գինը կհասկանան։ Այս պահի դրությամբ առաջին տարբերական է։ Ինքը պետք է հատուկ ժամերի մուտք գործի տարածք, կա ձայնագորւթյուն, որտեղ «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի տերն ասում է՝ ես պետք է որոշեմ, թե ով մտնի, ով չմտնի։ Դրա համար պետք է պայքարել, որպեսզի տատիկի օրինական մուտքը, որը գործել է տարիներ շարունակ ապահովվի, մինչև դատարանի վերջնական վճիռը կլինի։

Պետք է հասնենք նրան, որ մարդիկ արդարադատությունը չփորձեն ինքնուրույն տեսնել, այլ հասկանան, որ դրա համար կան պատկան մարմիններ։ Ծանոթ-բարեկամի միջոցով փորձում ենք հոսանք արտադրող սարք՝ գեներատոր, տանենք, որպեսզի տատիկը լույս ունենա։ Ցանկալի կլինի, որ քաղաքացիները միանան, ավելին՝ լավ կլինի, որ լրագորղներ գան, քանի որ «սեփականտերը» կարող է խոչընդոտել, որ այդ գեներատորը փոխանցենք տատիկին»։

Տղամարդու խոսքով՝ վաղը նաև ինքն է հարցաքննվելու՝ «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի սեփականատիրոջ կողմից լրագրողի վրա հարձակվելու դեպքով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի սեփականատերերը փակի տակ են պահում տարեց միայնակ կնոջը։ Ավելին՝ սույն կազմակերպության տերը՝ ոմն Մուշեղ, հարձակվել էր դեպքի վայր ժամանած Oragir.News-ի լրագրողի վրա, խլել հեռախոսը, որով նա նկարահանում էր իրականցնում՝ այդ կերպ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին