Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 19:33 03-12-2024

Իրանի, Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները դեկտեմբերին կանցկացնեն Աստանայի գագաթնաժողովը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սիրիայում ռազմական գործողությունների սրման ֆոնին մեկնել էր Թուրքիա։ Այցից հետո Արաղչին նշել է, որ Թուրքիայի հետ գտնվում են մշտապես սերտ համագործակցության և շփումների մեջ։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Իրանի արտգործնխախարարը մասնավորապես նշել է.

«Տարածաշրջանային հարցերի շուրջ մենք ունենք այնքան ընդհանուր կետեր, որքան տարաձայնություններ։ Համաձայն ենք Թուրքիայի հետ, որ Սիրիան չպետք է դառնա ահաբեկչական կազմակերպությունների ռազմաբազա։ Հանդիպումներ ենք անցկացրել նաև թույլ չտալու համար, որ Սիրիան նորից ներքաշվի քաղաքացիական պատերազմի մեջ։ Որոշել ենք այդ շփումները պահպանել ու շարունակել մեր համագործակությունը»։

Արաղչին նաև հավելել է, որ այդ համատեքստում Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները դեկտեմբերի 7-8-ը Դոհայում կանցկացնեն Աստանայի գագաթնաժողովը։

Միջանկյալ նշենք, որ Աստանայի գործընթացի առաջին հանդիպումը մեկնարկել էր 2017 թվականին։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է