copy image url
Միտք Ներքին 1 ամիս առաջ - 09:00 03-12-2024

Ոչ ՔՊ-ական նիկոլականն ու ոչ նիկոլական ՔՊ-ականը

Քաղաքական դաշտը «աննահանջ հերոս» ձեռք բերեց։ Հովիկ Աղազարյանը, որին օրեր շարունակ համոզում էին, հորդորում էին, գուցե նույնիսկ աղաչում էին վայր դնել պատգամավորական մանդատը, որոշեց հակառակվել։ Նա դեկտեմբերի 2-ին հայտարարեց, թե չի պատրաստվում հրաժարվել իր մանդատից, շարունակում է մնալ ՔՊ խմբակցության անդամ։ Այսինքն՝ Աղազարյանը նիկոլական չէ, բայց ՔՊ-ական է։ Սա նոր որակ է։

Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելը խիստ ռիսկային է։ Նա մերժելով Փաշինյանի sms խնդրանքը, վայր չդնելով մանդատը, բայց մնալով խմբակցության անդամ, զբաղեցնում է աթոռ, որը ո՛չ Փաշինյանին է ծառայում, ո՛չ ընդդիմությանը։ Այս խաղը հարմար է Աղազարյանի, սակայն պիստ ռիսկային է ՔՊ-ի համար։ Եթե Նրա օրինակը վարակիչ դառնա, ապա Փաշինյանը կարող է կորցնել հեղինակությունը թիմի ներսում։ Վատագույն դեպքում՝ ՔՊ-ն կարող է տրոհվել ու կորցնել մեծամասնությունը խորհրդարանում, ինչը կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների։

Փորձագետների կարծիքով՝ քաղաքական տրամաբանությունից դուրս է այն, որ Աղազարյանը մերժում է Փաշինյանի sms խնդրանքն, բայց մնում Փաշինյանի խմբակցությունում։ Եթե այս անտրամաբանությունը դառնա նորմալ, ապա առաջիկայում հնարավոր է ստեղծվի անտրամաբանության վրա հիմնված նոր շարժում, որը կարող է դառնալ քաղաքական ուժ։

Այսինքն՝ Հովիկ Աղազարյանը նոր շարժում սկսելու հնարավորություն է ձեռք բերում։ Նրան կարող են միանալ շատերը, օրինակ՝ օրերս ՔՊ-ից դուրս եկած Գնել Սարգսյանը, որն, ի տարբերություն Աղազարյանի, ՔՊ-ից դուրս է եկել, բայց հարգում է Նիկոլ Փաշինյանին, այսինքն՝ ոչ ՔՊ-ական նիկոլական է։ Սա նույնպես նոր ոակ է քաղաքական անտրամաբանության մեջ։ Հետևաբար Աղազարյանի հետ նրանք կդառնան հետաքրքիր դուետ՝ ոչ ՔՊ-ական նիկոլականն ու ոչ նիկոլական ՔՊ-ականը։

Մանդատից չհրաժարվելու մասին որոշումից հետո Աղազարյանը համեմատելի է հեքիաթային կերպարների հետ, ովքեր խիզախորեն չեն ընկրկում վիշապի առաջ։ Այստեղ վիշապը ոչ թե Փաշինյանն է, այլ քաղաքական պատասխանատվությունը։ Նրան խնդրում են ազատվել քաղաքական պատասխանատվությունից, սակայն նա խիզախորեն հրաժարվում է։ Ենթադրելի է, որ այսուհետև նա քաղաքական առաջադրանքներ, հանձնարարություններ չի ստանալու։ Այս առումով պարզ չէ, թե ի՞նչ է նա անելու ԱԺ-ում։

Հետևաբար՝ նա պետք է գործընկերներ գտնի, որպեսզի արդարացնի իր դերը քաղաքականության մեջ։ Այս հարցում էֆեկտիվ կլինի եթե Հովիկ Աղազարյանն ու Գնել Սարգսյանը որոշեն միավորել ուժերը։ Երկուսն էլ մեծ ժողովրդականություն ունեն, փորձառու են, խիզախ։ Ու եթե համատեղեն ջանքերն, ապա քաղաքական գունապնակում նոր գույն կարող են ավելացնել։ Իսկ եթե ստանան նաև Մոսկվայի աջակցությունը, ապա կարող են աթոռներ ամրագրել գալիք խորհրդարանում։

Պարզ ասած՝ Հովիկ Աղազարյանը ՀՀ քաղաքական խորհրդանիշն է՝ համառության, անկանխատեսելիության և Մոսկվայի թելադրանքով պայմանավորված քաղաքական վարք։ Ինչ էլ լինի, նրա ներկայությունը ԱԺ-ում խոստանում է բազում հետաքրքիր տեսարաններ։ Չի բացառվում, որ հենց Աղազարյանը ՀՀ քաղաքականությունը վերանայելու լուրջ առիթ տա։

Թաթուլ Մկրտչյան
adv_banner

Ամենից շատ դիտված

16:09 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը դատապարտվեց ազատազրկման
17:52 Վանաձորում բախվել են մարդատար «Gazel»-ն ու «Nissan X-Trail»-ը. կան վիրավորներ. shamshyan.com
13:50 Գազանանոցից՝ ԵՊՀ, այստեղից՝ անհայտ ուղղությամբ․ ԵՊՀ մարքեթինգի ապագան վտանգված է
19:58 Երևանում 86-ամյա վարորդը «Range Rover»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահացել է. shamshyan.com
19:21 Լոռու բնակավայրերից մեկում 15-ամյա տղան բռնի սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետ. shamshyan.com
21:00 Վրաստանի շուկան ենք զարգացնում․ Հայաստանում դեղերի դեֆիցիտն ավելի է սրվելու
09:48 Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
17:37 Վերահսկել բոլորի եկամուտները․ հայտարարագրման գործընթացի մասին
23:30 36 ժամ ջուր չի լինելու
21:17 Նրա դատավարությունն ամբողջությամբ կաֆկայական է լինելու․ Բորիս Ակունինը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի