Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 21:49 02-12-2024

Քուրդ հայտնի հրամանատարը ներկա կլինի Թրամփի երդմնակալությանը

«‎Սիրիայի դեմոկրատական ուժերի»‎ գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին (Մազլում Աբդի) հրավիրվել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը: Փոխանցում է Ermenihaber-ը։

Հրավերը մեծապես վրդովեցրել է թուրքական մամուլին: Ինչպես հայտնի է, Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական: Պաշտոնական Անկարան վերջին տարիներին մի քանի խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել նրանց դեմ Սիրիայում:

Հայտնի է նաև, որ Թրամփն ու Քոբանին ունեն գործընկերային հարաբերություններ, որը մեծ դժգոհություն է առաջացնում Թուրքիայում: Անկարան մի քանի անգամ Թրամփի վարչակարգից պահանջել էր հանձնել Քոբանիին, սակայն Վաշինգտոնը մերժել էր թուրքական կողմի պահանջը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Սպիտակ տանը:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է