Ներքին 1 տարի առաջ - 20:05 02-12-2024

1800-ականներին ռուսներն են կառուցել, դա իրենցն է․ ինչու ու երբ են Գյումրիի Պայտաձև ամրոցը տվել ռուսական կողմին

Գյումրիում բազմաթիվ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքեր փլուզման եզրին են, կամ պետական մակարդակով մատնված են անուշադրության։ 1800-ականներին կառուցված Գյումրիի Պայտաձև ամրոցը, որը եղել է Ալեքսանդրապոլ բերդի նախկին պաշտպանական կառույցներից մեկը, այսօր ծառայում է որպես ախոռ։ Մարդիկ կենդանիներն են տարածքում արածեցնում, ամրոցի մուտքը ազատ է, չկա հսկողություն։

Այս ամրոցը 1800-ականների կեսերին կառուցվել է բերդից անջատ ու պաշտպանական գործառույթ է ունեցել: Այսինքն՝ թշնամու հարձակումն առաջինն այստեղից է տեսանելի եղել:

Տուրիզմի ոլորտի մասնագետները նշում են, որ Պայտաձև ամրոցը կարող էր Սև բերդ ամրոցից հետո երկրորդ հետաքրքիր վայրը լինել զբոսաշրջիկների համար։



Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ պատմամշակութային ժառանգությունը ռուսական 102-րդ ռազմաբազայի հաշվեկշռում է գտնվում։

1995 թվականին, երբ Գյումրիում տեղակայվեց 102-րդ ռազմաբազան, հայկական կողմը ամրոցը տվել է ռուսական կողմին։

«Քաղաքային իշխանությունները միշտ էլ այդ տարածքին դարձրել են ուշադրություն, նույնիսկ ծրագրեր կար, որ վերականգնվի, սակայն Պայտաձև բերդը 90-ականներին տրվել է ռուսական կողմին օգտագործմանը և կազմում է մեծ բերդի մաս։ Մի քանի անգամ բանակցել ենք ռուսական հրամանատարության հետ, բայց համաձայնության չենք եկել, որովհետև իրենց անվտանգության գոտում է գտնվում, ռազմական օբյեկտ է, և մենք այդտեղ ոչինչ չենք կարող անել։



Մենք առաջարկում էինք, որ կարելի էր հայ-ռուսական բարեկամության թանգարան դարձնել»,-Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Գյումրիի գլխավոր ճարտարապետը ասում է, որ ոչ մի ինֆորմացիա չունի, թե ռուսները այդտեղ ինչ-որ բան են սարքելու, համենայն դեպս որևէ առաջարկ չի եղել ռուսական կողմից։

«Կովեր, ոչխարներ են արածում...ավելի լավ էր, որ ինչ-որ բան սարքվեր, քան անխնամ մնար»,-եզրափակում է Գյումրիի գլխավոր ճարտարապետը։


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը