Ուղիղ եթեր
Վարչապետը խոստումը չկատարեց․ Այգեվանի փլուզվող հանրակացարանի բնակիչներ
copy image url

Վարչապետը խոստումը չկատարեց․ Այգեվանի փլուզվող հանրակացարանի բնակիչներ

Ներքին 5 ամիս առաջ - 14:55 02-12-2024
Արմավիրի մարզի Արմավիր խոշորացված համայնքի Այգեվան գյուղի երկհարկանի հանրակացարանում բնակվող քաղաքացիները, որոնք զրկված են կոմունալ բոլոր հարամարություններից, ահազանգում են՝ շենքն ամեն պահի կարող է փլուզվել, բայց վթարային կարգ չեն տրամադրում, որ իրենց խնդրին լուծում տան։

«Այս շենքը կառուցվել է 1940-1950-ական թվականներին։ Շենքն ամբողջությամբ գերանների վրա, տարեցտարի պայմանները վատացել են, վերջին մի քանի տարում, հատկապես՝ երկրաշարժերից հետո, նոր ճաքեր են առաջացել, բայց մինչ օրս այս խնդիրը ականջի հետև են գցում։ Մենք այս մասին ասել ենք նաև վարչապետ Փաշինյանին, երբ եկել էր մեր գյուղ, ինքը խոստացավ, որ արագ կարգով հարցը կլուծեն, բայց աշունն անցավ, ձմեռ եկավ, դեռ սայլը տեղից չի շարժվում։ Փաստացի վարչապետը խոստումը չկատարեց»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հանրակացարանի բնակիչներից մի կին։

Ի դեպ, բնակիչներից մեկ ուրիշը երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկի տակ բարձրաձայնել է այս խնդրի մասին։

«Պարոն վարչապետ, հանրակացարանը փլուզվում է...»,- գրել է բնակիչը։



Oragir.News-ը կապ հաստատեց Այգեվանի վարչական ղեկավար Հարություն Սահակյանի հետ, հարցրեցինք, թե այս պահին ի՞նչ աշխատանքներ են ընթանում, որպեսզի նշված հանրակացարանի բնակիչների խնդիրը լուծում ստանա։

Հարությունյանը զարմանք հայտնեց, թե ինչո՞ւ են բնակիչները հիմա բողոքում, ապա խնդիրը քաղաքական հարթություն տարավ, թե ինչո՞ւ 30 տարի առաջ չեն բողոքել։

«Վթարային ասվածը դեռ պետք է հիմնավորել։ Այդ հարցն ընթացքի մեջ է, դիմումը տված է, գործընթացը սկսված է, բնականոն հունով ընթանում է։ Բնակիչներն իրենց խնդրանքը անձամբ փոխանցել են վարչապետին, վարչապետի հանձնարարականով՝ համապատասխան իրավասու մարմինները զբաղվում են [՞]։

Ինչ վերաբերում է քաղաքացիների բողոքներին, որ սայլը տեղից չի շարժվում, դա իրենց սուբյեկտիվ կարծիքն է, քաղաքացիներն անհամբեր են։ Ընդհանրապես՝ որ մարդ մի հարց է ունենում, մտածում է՝ դիմելու է, առավոտ հարցին լուծում տան, բայց դա 1 օրում լուծվող հարց չէ։

Շենքը չունի վթարայնության աստիճան, ամեն դեպքում դրա վթարային լինելը անզեն աչքով ոչ մեկը չի կարող ասել։ Այն մնացած շենքերի նման չի։ Բայց վթարային շենք ասելու իրավասություն ոչ մեկս չունենք, քանի չկա ԱԻՆ-ի եզրակացությունը։ Դա 50-60 թվերին կառուցված շենք է, հստակ չեմ կարող ասել, գյուղի առաջին շենքերից է եղել։

Նորմալ է, որ քաղաքացիների մոտ բողոք կա, չնայած զարամանում եմ, թե խի՞ են հիմա սկսել բողոքել, պետք է բողոքեին 30 տարի առաջ, քանի որ հիմա մարդիկ ավելի հետևողական են դարձել»,- ասաց Այգեվանի վարչական ղեկավարը։

Դիտարկմանը, որ 30 տարի առաջ ու հիմա, վստահաբար՝ շենքը նույն վիճակում չէ, ավելի է քայքայվել, Սահակյանը հակառակը պնդեց։

«Վստահաբար՝ 30 տարի առաջ ու հիմա ինքը նույն վիճակի է, 30 տարի էլ կարա նույն վիճակի կանգնած մնա։ Հա, պայմանները անմխիթար են, չեն բավարարում արդի ժամանակների պայմաններին, փայտից է կոնստրուկցիան, անհարմար աստիճաներով է, բայց փլված չի։ Կարծում եմ՝ մոտ ապագայում այդ հարցը կլուծվի»,- ասաց վարչական ղեկավարը, ապա հավելեց, որ հանրակացարանում 7-8 ընտանիք է բնակվում։

Ամենից շատ դիտված

00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
15:50 Մաշտոցի պողոտայում քաոս է․ առևտրականների ապրանքը խլած քաղաքապետարանի աշխատակիցը փախել է
22:51 Նիկոլը զուգընկերուհու հետ այսօր զբաղված է հանրային գիտակցության «ամլացմամբ»՝ մատուցելով տեղեկատվական «ափիոնի» հերթական չափաբաժինը
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
21:15 Մինչև 2018-ը մենք ամեն ազատագրած գյուղի համար տոն ունեինք. ազատամարտիկ
20:15 Կարդինալների կոնկլավն ընտրել է Հռոմի 267-րդ պապին