Ներքին 1 տարի առաջ - 12:25 02-12-2024

Փաշինյանի առջև խնդիր է դրված՝ փակելու անցյալի էջը և բացելու նորը․ «ՀայաՔվե»

Փաշինյանի առջև խնդիր է դրված փակելու անցյալի էջը և բացելու նորը: Այս մասին գրում է «ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը։

«Նրան մեղադրում էին չսափրված լինելու և արխայիկ արտաքին ունենալու համար. նա սափրվեց և դա արեց տեսախցիկների առաջ։

Անհեթեթ է սափրվել տեսախցիկների առաջ, բայց նա դա արեց միտումնավոր՝ փորձելով ուղերձ հղել։ Ասում էին՝ նա լավ տեսք չունի. նա սկսեց հեծանիվ վարել առավոտյան, որպեսզի ցույց տա, թե ինչ լավ մարզավիճակում է: Ասում էին՝ նա անփույթ է հագնվում, սկսեց ավելի լավ հագնվել: Այսինքն՝ ռեբրենդինգ է ընթանում։ Եվ այս ամենը «իսկական Հայաստան» գարշահոտ կարգախոսի ներքո՝ «Ապագա կա ապագա»-ի երկրորդ սերիան։

Նույն կերպ աշխատանքից հեռացվեցին նախկին թիմի անդամները։ Նման կերպ էին վարվում նաև Մուսոլինին ու Հիտլերը»,- նշված է գրառման մեջ:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան