Արտաքին 1 տարի առաջ - 11:19 01-12-2024

Վրաստանի դեսպանները շարունակում են, ի նշան բողոքի, հրաժարվել պաշտոններից

ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել այն բանից հետո, երբ վրացական իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականն օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը, հայտնում է վրացական ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարարության աղբյուրը։ Փոխանցում է Tert.am-ը։

«Արտաքին գործերի նախարարությունում «Ֆորմուլա»-ի աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Հեռուստաընկերության տվյալներով՝ իր պաշտոնը լքում է նաև Վրաստանի փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիան։
Նախօրեին Նիդեռլանդներում Վրաստանի դեսպան Դավիթ Սոլոմոնիան ևս հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի «Վրացական երազանք»-ի կառավարության «հակաեվրոպական» քաղաքականության դեմ: Օրեր առաջ, նմանատիպ պատճառաբանությամբ, պաշտոնից հրաժարվել էր նաև Բուլղարիայում Վրաստանի դեսպանը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հինգշաբթի հայտարարել է, որ երկրի իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չդնել ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու և ԵՄ-ից բյուջետային դրամաշնորհներ ընդունելու հարցը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ