Ներքին 1 տարի առաջ - 10:15 01-12-2024

Դա պետական թանկ ռեսուրսի վատնման, ժողովրդին կլպելու, էշի տեղ դնելու ամենացայտուն դրսևորումն է

Իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր և շատ իրավաբանական գրասենյակներում գործում է ծառայությունների ժամավճարային մեխանիզմ:

Ըստ այդ մեխանիզմի` կախված աշխատակցի հաստիքից, ստաժից, գործի բարդությունից և այլն, ժամավճարի դրույքաչափերը տարբեր են:

Երբ հաճախորդին մի պարզ ծառայություն է անհրաժեշտ, օրինակ` իրավաբանական անձի գրանցում, ապա դա արվում է առավել ցածր ժամային դրույքաչափ ունեցող աշխատակցի կողմից: Նախ` այդ աշխատակիցը դա կարող է կատարել լավագույնս, երկրորդ` արդար չի լինի նման ծառայության համար ներգրավել ամենաթանկ ժամային դրույքաչափ ունեցող աշխատակցին ու այսպես ասած`«կլպել» հաճախորդին, երրորդ` առավել բարձր ժամային դրույքաչափով աշխատող աշխատակիցը հազար ու մի կարևոր գործ ունի անելու:

Երբ կառավարության նիստին ՀՀ պետական համակարգի ամենաթանկ վարձատրվող աշխատողներն իրենց աշխատաժամը վատնում են «կոպեկով մոյկաներում կարչերի ջրի նապոռի» ու «ինչ որ հեռավոր գյուղի դպրոցի դասասենյակի անվանակոչման» վրա, ապա դա պետական թանկ ռեսուրսի վատնման, ժողովրդին կլպելու, էշի տեղ դնելու, ինչպես նաև իրապես կարևոր գործերը «վրաներից ցրելու» ամենացայտուն դրսևորումն են»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ