Արտաքին 1 տարի առաջ - 23:57 30-11-2024

Թրամփը ԲՐԻԿՍ-ի երկրներին սպառնում է 100% մաքսատուրքերով, եթե նրանք փոխարինեն դոլարը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը պահանջել է, որ ԲՐԻԿՍ երկրները պարտավորվեն չստեղծել նոր արժույթ կամ աջակցել այլ արժույթի, որը կփոխարինի ԱՄՆ դոլարը, հակառակ դեպքում նրանք կկանգնեն 100% մաքսատուրքերի առաջ։

«Մենք այս երկրներից պարտավորություն ենք պահանջում, որ նրանք ոչ նոր ԲՐԻԿՍ-ի արժույթ կստեղծեն, ոչ էլ կաջակցեն որևէ այլ արժույթի, որը կփոխարինի հզոր ԱՄՆ դոլարը։ Հակառակ դեպքում, նրանք կկանգնեն 100% մաքսատուրքերի առջև և պետք է ակնկալեն, որ ստիպված կլինեն հրաժեշտ տալ վաճառքներին ԱՄՆ-ի մեծ տնտեսությունում: Նրանք կարող են գնալ և գտնել մեկ այլ հիմար: Ոչ մի շանս չկա, որ ԲՐԻԿՍ-ը կփոխարինի ԱՄՆ դոլարը միջազգային առևտրում, և ցանկացած երկիր, որը կփորձի դա անել, պետք է հրաժեշտ տա Ամերիկային»,- գրել է ԱՄՆ նորընտիր նախագահը Truth Social սոցիալական ցանցում։

Հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում անցկացվել է ԲՐԻԿՍ-ի վերջին գագաթնաժողովը՝ պետությունների ղեկավարների մասնակցությամբ։ Վերջին գագաթնաժողովում 13 երկիր ստացել է ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկրի կարգավիճակ։

ԲՐԻԿՍ-ը միջպետական ​​ասոցիացիա է, որը ստեղծվել է 2006 թվականին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից:

Հունվարի 1-ից ասոցիացիան նախագահում է Ռուսաստանը։ 2024 թվականի սկզբից Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան միացել են ԲՐԻԿՍ-ին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ