Ներքին 1 տարի առաջ - 22:07 29-11-2024

Ես պատասխանատվություն վերցնելու խնդիր չունեմ. ՔՊ-ական պատգամավորը` Գյումրիում ինքնաառաջադրվելու մասին

Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամի լուծումը գտել է իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը օրերս սոցցանցի իր էջում խոսել է այդ լուծման մասին՝ նշելով, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ։

Նա նաեւ նշել է, որ Գյումրիում քաղաքապետի ԺՊ կնշանակի, ինչից հետո կկազմակերպվեն նախնական ընտրություններ։

Փաշինյանը երեկ խոսել է նաեւ ինքնաառաջադրման ժամկետներից, որը մինչև դեկտեմբերի 2-ն է։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանի հետ։

«Ես պատասխանատվություն վերցնելու խնդիր չունեմ՝ Գյումրիում ստեղծված իրավիճակից ելնելով։ Վերջնական որոշում դեռ չունեմ, թղթերը չեմ ուղարկել, բայց ամենայն հավանականությամբ կմասնակցեմ, կլսեմ վարչապետի հորդորը»,-Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը։

Առուշանյանի խոսքով` փրայմերիզը Հայաստանում առաջին անգամ է կատարվելու, բնականաբար անակնկալ էր։

«Միանշանակ կողմ եմ և համաձայն եմ վարչապետի դիրքորոշման հետ։ Սա ևս մեկ քայլ է ուղղված ժողովրդավարությանը, ամեն դեպքում գյումրեցին է որոշելու, թե ով է լինելու իր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը և հետագայում նաև թեկնածուն։

Հաջորդ փուլում, երբ լինեն ընտրություններ, այդ ժամանակ էլ էլի գյումրեցին է քվե տալու այն քաղաքական ուժին, որին կուզենա, որ քաղաքը կառավարի»,-ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը։

Դավիթ Առուշանյանը, անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի անվան շուրջ բարձրացած աղմուկին, ասում է. «Մամուլում տարածված տեղեկությունները պարոն Սարուխանյանը հերքել է, նույնիսկ խիստ անձնական բժշկական փաստաթուղթ է հրապարակել, որը կարող էր չհրապարակել։ Ինչ մնում է թեկնածու փոխելուն, դա ես այնքան էլ չեմ ընկալում, որովհետև ոչ թե թեկնածու է փոխվել, այլ ժամանակավոր պաշտոնակատարի համար քննարկումներ են լինելու։ Պարոն Սարուխանյանը ևս հնարավորություն ունի մասնակցելու այս պրոցեսին»։

Առուշանյանը այն կարծիքին չէ, որ ժամանակավոր պաշտոնակատարը որևէ առավելություն կունենա ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նկատմամբ։

«Իմ պատկերացմամբ՝ ժամանակավոր պաշտոնակատարը պիտի լծված լինի քաղաքում ստեղծված խնդիրների լուծմամբ։ Պաշտոնակատարը պետք է իր ամբողջ ռեսուրսը դնի քաղաքը այս իրավիճակից դուրս բերելու համար, իսկ մյուս թեկնածուները ժամանակ ունեն քարոզչություն անելու»:

Առուշանյանն ընդգծում է, որ արդեն վեց տարի Հայաստանում ընտրությունները ընթանում են արդար եւ ժողովրդավար։

Նրա խոսքով` վարչական ռեսուրս, լծակ հնարավոր չէ օգտագործել, որովհետև իրավիճակ է փոխվել եւ ՀՀ քաղաքացին հասկանում է, որ իր քվեի տերը ինքն է։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը