Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 1 տարի առաջ - 16:45 27-11-2024

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոց 1/72 հասցեում գտնվող մասնաճյուղը։ Երկհարկանի սրահը համալրվել է տեխնիկական նոր սարքավորումներով և հարմարություններով, Բանկը մեծացրել է սպասարկման աշխատակազմը։

Ֆասթ Բանկի Աբովյան մասնաճյուղի կառավարիչ Հովհաննես Ալավերդյանն ասել է․ «Ուրախ ենք, որ այսուհետ մեր հաճախորդներին սպասարկելու ենք վերաբրենդավորված սրահում՝ հագեցած ժամանակակից և հարմարավետ սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Հավատարիմ մնալով Ֆասթ Բանկի որդեգրած քաղաքականությանը՝ աշխատելու ենք շուրջօրյա՝ բանկային բոլոր ծառայությունները մեր հաճախորդներին հասանելի դարձնելով ցանկացած վայրից և ցանկացած պահին»։

Հիշեցնենք, որ Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին բանկային` ԱկնՔարտերը, որոնք հասանելի են Բանկի բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA, VISA և Master վճարահաշվարկային համակարգերի հետ: Ֆասթ Բանկի ԱԿՆքարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես շուրջօրյա աշխատող բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը: