Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 15:40 27-11-2024

Փաշինյանը պրոֆեսիոնալ չէր, բայց հիմա ամեն ինչից գլուխ է հանում․ հարցում 

«Սիրելի հայրենակիցներ, Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- այս մասին օրեր առաջ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի գրառումից հետո ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջում, նշելով, որ ներկայիս Հայաստանի կառավարման համակարգի ամենաէական ձեռքբերումներից է այն, որ բարձրագույն պաշտոնների են նշանակվում խելացի, բանիմաց, սեփական աշխատասիրությամբ և նվիրվածությամբ հաջողությունների հասած և ծառայության ոգով ներշնչված մարդիկ:

«Սա բացի բոլոր դրական կողմերից՝ նաև լավ օրինակ է մեր երիտասարդ սերնդի համար, ով ամեն օր պետք է աշխատի ինքնազարգացման և ինքնակրթության վրա: Շնորհավորում եմ Էդուարդ Հակոբյանին և մաղթում բարի ծառայություն այս չափազանց պատասխանտու աշխատանքում»,- գրել էր նախարար Հովհաննիսյանը։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվեց՝ արդյոք մեր ղեկավարները պրոֆեսիոնա՞լ են։

Հարցվածներից շատերը բացասական պատասխան հնչեցրին։

«Ո՛չ, զարգացած չեն, որովհետև կրթություն էլ չունեն տարրական։ Նախ պետք է կրթություն ունենան, որ հետո կարողանան պրոֆեսիոնալ Ադրբեջանի նախագահի հետ խոսել»,- ասաց մի քաղաքացի։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ ղեկավարները պրոֆեսիանալ են, սակայն քաղաքացին հասարակական տրանսպորտի նոր սակագների հետ համաձայն չէ։

«Ոչ բոլորն են պրոֆեսիանալ, բայց լավերը կան։ Օրինակ՝ ես Պապոյանին հավանում եմ, Արարատ Միրզոյանին հավանում եմ։ Արդարադատությունը ահավոր ա, ոչինչ չեն արել այս 5-6 տարում։ Նիկոլ Փաշինյանը գուցե նախկինում ոչ այդքան, բայց հիմա արդեն բավականին պրոֆեսիոնալ է և ամեն ինչից գլուխ է հանում»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդի խոսքով էլ՝ ղեկավարները պրոֆեսիոնալ էին խորհրդային տարիներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի