Ներքին 1 տարի առաջ - 13:40 26-11-2024

Ով է ՊԵԿ նորանշանակ նախագահը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղեկացրեց, որ Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։

Կենսագրությունը

Ծնվել է 19991թ․ հունվարի 20-ին, Երևանում։

Կրթություն

Ավարտել է Վահան Թեքեյանի անվան թիվ 92 միջնակարգ դպրոցը։ 2007 թ․ ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (Ազգային տնտեսագիտություն մասնագիտություn), 2016-ին ավարտել է նույն համալսարանի ասպիրանտուրա, Տնտեսագիտության թեկնածու է։

Աշխատանքային գործունեություն

2022թ.դեկտեմբերից - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, ՀՀ ֆինանսների նախարարություն

2018–2022թթ.- Վարչության պետ, Մակրոտնտեսական քաղաքականության վարչություն, ՀՀ ֆինանսների նախարարություն

2022-2023թթ.- Հարկաբյուջետային քաղաքականության դասախոս, Մակրոէկոնոմիկայի ամբիոն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

2016–2019թթ.- Տնտեսագիտության, Մակրոտնտեսագիտության և Կիրառական մակրոտնտեսագիտության դասախոս, Մակրոէկոնոմիկայի և Տնտեսագիտության տեսության ամբիոններ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

2017–2018թթ.- Վարչության պետի տեղակալ, Մակրոտնտեսական քաղաքականության վարչություն, ՀՀ ֆինանսների նախարարություն

2016–2017թթ.- Գլխավոր մասնագետ, Մակրոտնտեսական քաղաքականության վարչություն, ՀՀ ֆինանսների նախարարություն

2014–2016թթ.- Ավագ մասնագետ, Մակրոտնտեսական քաղաքականության վարչություն, ՀՀ ֆինանսների նախարարություն

2013–2014թթ.- Կրտսեր մասնագետ, Մակրոտնտեսական քաղաքականության վարչություն, ՀՀ ֆինանսների նախարարություն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ

Անկուսակցական




Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան