Ավելին 6 րոպե առաջ - 11:02 10-11-2026

Կրիշտիանու Ռոնալդուի որդին հրավիրվել է Պորտուգալիայի մինչև 17 տարեկանների հավաքական

Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը առաջին լուրջ քայլերն է անում դեպի ինքնուրույն ֆուտբոլային կարիերա։ Երիտասարդ հարձակվողն առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի մինչև 17 տարեկանների հավաքական, որը նոյեմբերի 11-ին կմրցի Անդորրայի, իսկ նոյեմբերի 14-ին՝ Սերբիայի ընտրանու հետ։

Հատկանշական է, որ հրավերը հաջորդել է հոր՝ ազգային հավաքականից հեռանալու մասին հայտարարությանը։ Սակայն հայտնի ֆուտբոլիստի որդու համար սեփական անունը կերտելը հեշտ չի լինելու․ նրա նկատմամբ սպասելիքները չափազանց մեծ են։

Ռոնալդուն դեռ մանկուց խիստ է եղել որդու նկատմամբ։ Երբ տղան մի անգամ ցանկացել է դարպասապահ դառնալ, հայրը կտրուկ դեմ է արտահայտվել։ «Ո՛չ, ես դա չեմ ուզում։ Դու ի՞նչ է, կատակո՞ւմ ես»,– հիշել է նա «Ռոնալդո» վավերագրական ֆիլմում։

«Յուվենտուսի» ակադեմիայում Ռոնալդու կրտսերը մինչև ինը տարեկան դառնալը 23 խաղում 58 գոլ է խփել։

Այդուհանդերձ, հայրը նույնիսկ այդ արդյունքներից հետո չի շտապել նրան պատրաստ համարել մեծ ֆուտբոլին։ 2020 թվականին «Globe Soccer Awards»-ի ժամանակ Ռոնալդուն խոստովանել է, որ խիստ է որդու սննդակարգի հարցում՝ քննադատելով նրա՝ գազավորված ըմպելիքների և արագ սննդի հանդեպ սերը։

Երիտասարդ ֆուտբոլիստը ժառանգել է նաև հոր մրցակցային բնավորությունը։ Ռոնալդուի նախկին թիմակից Ռիո Ֆերդինանդի խոսքով՝ պադելի խաղերում պարտությունները երբեմն այնքան թեժ վեճերի պատճառ են դառնում, որ հայրն ու որդին օրերով չեն խոսում։

Մոտ 190 սանտիմետր հասակ ունեցող Ռոնալդու կրտսերն արդեն բարձրահասակ է հորից։ Նրա խաղաոճն ավելի շատ հիշեցնում է հոր՝ «Յուվենտուսում» հանդես գալու տարիները․ նա կենտրոնանում է ճիշտ դիրքավորման և գրոհներն ավարտելու վրա։

Պորտուգալիայի տարբեր տարիքային հավաքականների կազմում երիտասարդ ֆուտբոլիստն անցկացրել է 13 հանդիպում և դարձել հինգ գոլի հեղինակ։ Այնուամենայնիվ, խաղաժամանակի սահմանափակ լինելը դեռ թույլ չի տալիս ամբողջությամբ գնահատել նրա ներուժը։

Ռոնալդուի նախկին թիմակից Փոլ Սքոլզի խոսքով՝ պորտուգալացու հաջողության գլխավոր գաղտնիքներից մեկը աշխատասիրությունն էր․ նա կարող էր ամբողջ օրը մարզվել և անգամ ծանրաձողեր ամրացնել ոտքերին։

Ներկայումս Ռոնալդու կրտսերը հանդես է գալիս հոր ակումբում՝ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում»։ «The Sun»-ի հաղորդմամբ՝ նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Ռեալ Մադրիդը», «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հայտնի ազգանունն, անկասկած, կարող է դռներ բացել, սակայն երիտասարդ ֆուտբոլիստին դեռ պետք է ապացուցել, որ կարող է հաջողության հասնել սեփական ուժերով։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան