Մամուլ 1 տարի առաջ - 08:07 26-11-2024

Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի եւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջեւ։ Աղազարյանի մանդատի հարցը քննարկելիս, ի տարբերություն մյուսների, որոնք կրկնել են Փաշինյանին եւ հորդորել, թե ԱԺ-ի միջադեպը տգեղ էր` դրան պետք է քաղաքական պատասխանատվություն հետեւի` մանդատիցդ հրաժարվիր, Միքայելյանը փորձել է ավելի «կաթոլիկ» լինել եւ հայտարարել է, որ խնդիրը միայն լսումները չեն, այլ այն, որ Աղազարյանի անունը շրջանառվում է կոռուպցիոն պատմության մեջ․ նկատի է ունեցել ոչխարների պատմության գործով քրեական վարույթը, որը հարուցվել է մեկ անձի ցուցմունքով, թե իբր պատգամավորը 100 հազար դոլար կաշառք է պահանջել՝ սկսնակ գործարարին աջակցելու, ոչխարների արտահանումը կազմակերպելու համար։

Միքայելյանի ելույթից հետո, ինչպես ասում են, շներին կապել են` Աղազարյանին բաց թողել։ Նա զայրացել է «կոռուպցիոներ», «կաշառք վերցնող» որակումներից եւ ասել՝ կաշառքը ես եմ վերցնում, դղյակներն ուրիշնե՞րն են կառուցում, միլիոնանոց բիզնեսներ են դրել ու հարստացել «այստեղ նստածներից շատերը»։ Ներկաները չեն համարձակվել Աղազարյանից անուններ պահանջել, քանի որ վարչության անդամների մեծ մասը եւ հատկապես` Սասուն Միքայելյանը իշխանափոխությունից հետո են միլիոնատեր դարձել։ Իսկ Միքայելյանների տոհմը, առհասարակ, Կոտայքի բդեշխներն են դարձել, որտեղ մեծ սեփականություն եւ անհամար բիզնեսներ ունեն:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը