Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 16:15 23-11-2023

Կաշառք են վերցնում՝ ով որտեղ պատահի. Փաշինյանը դժգոհ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակակոռուպցիոն պայքարի գործընթացում մեծ խնդիր է տեսնում։ Այս մասին վերջինս հայտարարեց կառավարության հերթական նիստում։

«Ես չեմ համարում, որ Հայաստանում այսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է։ Կաշառք են վերցնում` ով և որտեղ պատահի։ Հակակոռուպցիոն կոմիտեն դրա համար ենք ստեղծել։ Ամենաբարձր աշխատավարձերը նշանակել ենք և բոլոր կանոններին համապատասխան ստեղծել ենք, որ մենք մեր հրատապ գործերով զբաղվենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց՝ 2018 թվականից հրապարակային հայտարարել է , որ քրեական գործերը ուղղորդելու պրակտիկայից պետք է հրաժարվել, և այդ ճանապարհով են գնացել։

«Չի եղել մի քրեական գործ, որը առաջ չգնա քաղաքական կամքի բացակայության պատճառով։ Սա քարտ-բլանշ է՝ Հայաստանի Հանրապետությունում անձեռնմխելի մարդիկ չկան։ Բայց հիմա մենք կարող ենք ուրիշ վտանգ ստեղծել, որ լրատվամիջոցներում էլի վերնագիր հայտնվի, որ ձերբակալեցինք, քրեական գործ հարուցեցինք ու հանկարծ սրճարանում այդ անձին տեսանք սուրճ խմելիս։ Ի՞նչ է եղել, ազա՞տ է արձակվել»,- ընդգծեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում