Ներքին 1 տարի առաջ - 10:38 25-11-2024

Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են, բայց պետք չէ զգոնությունը թուլացնել

Հայաստանում վերջին ամիսներին կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը բավականին կայուն է. հոկտեմբեր ամսվա ընթացքում գրացվել է ընդամենը 3 դեպք:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյան՝ նշելով, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում գրացված 3 դեպքն էլ բերովի է և Հայաստանում գրանցված դեպքերի հետ համաճարակաբանորեն կապված չեն: Այսինքն՝ անձը ճամփորդել է, կամ ունեցել է հյուր, որի արդյունքում վարակվել է կարմրուկով:

«Պետք է ասեմ, որ Հայաստանը, բարելավելով համաճարակային իրավիճակը, 2023 թվականին կարմրուկով պայմանավորված համաճարակային ամենաբարձր ցուցանիշներ ունեցող եվորպական երկրների տասնյակից արդեն դուրս է եկել: Սակայն պետք է իրականացվող միջոցառումները լինեն շարունակական, որպեսզի բերովի դեպքերով պայմանավորված նորից իրավիճակի աշխուժացում չունենանք»,-նշել է մասնագետը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի