Ներքին 3 տարի առաջ - 14:26 06-03-2023

Արդյոք կարմրուկով պայմանավորված՝ գարնանային արձակուրդները շուտ կմեկնարկեն. պարզաբանում ԿԳՄՍ-ից

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մարտի 6-ի ժամը 10:00-ի դրությամբ հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել:

Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, տեղեկանում ենք, որ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Որպեսզի հասկանանք, թե կարմրուկի բռնկումը, կարո՞ղ է պատճառ հանդիսանալ, որ գարնանային արձակուրդները սահմանվածներից շուտ մեկնարկեն, կապվեցինք ԿԳՄՍ-ի հետ, որտեղից էլ պատասխանելով մեր հարցին, տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանն ասաց.

«ԿԳՄՍ-ն չի կարող նման որոշում կայացնել, նման դեպքերի համար կա ընթացակարգ, դրա համար պետք է Առողջապահության նախարարության միջնորդությունը, եթե կլինի նման միջնորդություն, այդ հարցը կքննարկվի»։

Մանուկյանը նշեց նաև, որ դրա հիմքը առողջապահական է. «Դրա հիմքը առողջապահական է, կարմրուկը առողջապահական երևույթ է, ելնելով հիվանդության տարածվածությունից, նման առաջարկ մեզ պետք է ներկայացնի առողջապահության նախարարությունը»։

Մանուկյանը նշեց նաև, որ նախկինում նման նախադեպեր եղել են, որ առողջապահական հիմքով դասապրոցեսները դադարեցվեն։

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցող մամուլի ասուլիսում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե կարմրուկի բռնկումը կարող է պատճառ հանդիսանալ, որ գարնանային արձակուրտները շուտ մեկնարկեն, ասաց, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ նման մասշտաբներ չի ընդգրկում հիվանդությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ