Ավելին 1 տարի առաջ - 17:45 22-11-2024

Հրանտ Թոխատյանն արդեն տանն է, ապաքինվում է․ Լուիզա Ներսիսյան

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը առողջական լուրջ խնդրի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց։

Oragir.News-ի հետ զրույցում դերասանի կինը՝ Լուիզա Ներսիսյանն ասաց, որ ամուսինն արդեն լավ է․

«Շնորհակալություն ենք հայտնում բոլոր բժիշկներին, ովքեր սրտացավ են եղել, և դժվարին իրավիճակում, երբ ամուսնուս պետք էր նրանց օգնությունը եղել են իր կողքին։ Հրանտ Թոխատյանն արդեն տանն է և ապաքինվում է»,- ասաց դերասանուհին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լուիզա Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն էր հայտնել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանին և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի բուժանձնակազմին՝ ի դեմս տնօրեն Էդուարդ Բարսեղյանի։ «Մեր ընտանիքի համար չափազանց դժվար իրավիճակում, Ձեր գլխավորությամբ՝ բարձրակարգ մասնագետներից ձևավորված անձնակազմն արեց անհնարինը։ Մեզ համար իսկական հույսի և վստահության աղբյուր հանդիսացավ: Դուք լավագույնն եք։ Շնորհակալություն բոլորիդ՝ պրոֆեսիոնալ աշխատանքի և մարդկային հրաշք տեսակի համար», - գրել էր դերասանուհին։

Հիշեցնենք նաև, որ Հրանտ Թոխատյանը ստենտավորվել է նախորդ տարվա օգոստոսին, ապա մեկնել ԱՄՆ՝ բուժման։


Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան