Ներքին 1 տարի առաջ - 13:20 21-11-2024

3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը  

Ավտովթարի հետևանքով զոհվել է 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը՝ Արթուր Խաչատրյանը։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ նա Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղից էր, ընտանիքի ավագ որդին։

«Ավտոմեքենան Արթուրն է վարել։ Մեքենայում 3 հոգով են եղել՝ ինքը, մորաքրոջ և հորեղբոր տղաները։ Մյուս երկուսի վիճակը նորմալ է։ Խոսակցություններ կան, որ սրտի կանգ է ունեցել, դրա համար էլ ճանապարհից դուրս է թռել։ Հստակ պատասխանը կտա դատաբժշկական եզրակացությունը։

Իրենք 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան։ Փոքր եղբայրը շատ շուտ է մահացել՝ դպրոցական տարիքում։ Մյուս եղբայրը՝ Արտյոմը, ամուսնացած չէր, 25 տարեկան էր, երբ 2020 թվականին կամավոր մեկնեց պատերազմի դաշտ և այնտեղ զոհվեց։ Արթուրը մեծն էր, 33 տարեկան, ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա՝ 2 տղա և 1 աղջիկ։ Տղաների վրա իր եղբայրների անուններն էր դրել՝ Արսեն, Արտյոմ։ Փոքր տղան 2 տարեկան է, զոհված եղբոր անունն էր դրել»,- ասաց Վաղաշենի վարչական ղեկավար Ասատուր Մարգարյանը։

Արթուր Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, հուղարկավորությունը՝ վաղը, Վաղաշենի ընտանեկան գերեզմանոցում։



«Փոքր եղբոր կողքին կհուղարկավորեն։ Միջնեկ եղբայրը գյուղի հուշահամալիրում է թաղված։ Մեր գյուղում 10 զոհված ունենք, որոնց համար հուշահամալիր է կառուցվել»,- նշեց Վաղաշենի վարչական ղեկավարը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից