Ներքին 3 տարի առաջ - 12:40 21-05-2023

Ավտովթարից մահացել է Հրանտ Բագրատյանի եղբայրը

Այսօր՝ մայիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմանում Երևանի բնակիչ 57-ամյա Մհեր Բ․-ն իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի և Ռուբինյանց փողոցի հատման վայրում բախվել է բաժանարար բետոնե պատնեշին։ Հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

​​​​​​ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ քննիչի հանձնարարականով՝ դին տեղափոխում էին դիատար, կատարվել է զննություն և մահացածի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի գումար (դոլար)։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ մահացածը ավտոմեքենան վարելիս, հանկարծամահ է եղել:

Hraparak.am-ի տեղեկություններով ավտոմեքենայի ղեկին եղել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եղբայրը՝ 57-ամյա Մհեր Բագրատյանը։ Նա գործարար էր։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից