Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:40 20-11-2024

Արփինե Սարգսյանը չի կարող լավ ղեկավար լինել․ հարցում

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արփինե Սարգսյանը նշանակվել է ՆԳ նախարար:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքով, անցորդներից հետաքրքրվել՝ ինչ ակնկալիք ունեն Արփինե Սարգսյանից, ոնց են վերաբերվում նրան, որ ուժային-իրավապահ համակարգի ղեկավարները կանայք են։

«Ես այս իշխանությունից ակնկալիք չունեմ, և ինքն էլ, քանի որ իր բնույթով կանացի մարդ է՝ Նիկոլը, դժվարանում է տղամարդկանց հետ, դրա համար էլ կանանց է տանում, հեշտ է լինում։ Արփինե Սարգսյանը չի կարող լավ ղեկավար լինել, լեզուների իմացությունը բավարար չէ»,- ասաց մի տղամարդ։

Հիշեցնենք՝ վարչապետի՝ ավելի վաղ կայացված որոշմամբ՝ Արփինե Սարգսյանն ազատվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:

Սարգսյանը Ներքին գործերի փոխնախարարն էր 2023 թվականի հունվարից։ Մինչ այդ նա զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։

Օրերս ՀՀ վարչապետը տեղեկացրել էր, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ